Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքների բռնկման կայծը դարձավ այն, որ խոստումը խախտվեց. «168 ժամ»

Ապրիլ 28,2018 09:11

«Հայ հասարակությունը հոգնել է սովորական դարձած քաղաքականությունից»,- այս մասին ասաց «Հանուն միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի» (ԱՄՆ) առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին՝ անդրադառնալով ներհայաստանյան քաղաքական զարգացումներին:

Փոլ Սթրոնսկիի կարծիքով, պարզվեց, որ հայ հասարակությունը ցանկանում է համակարգային փոփոխություններ: «Երեք տարի առաջ, երբ նոր սահմանադրական կարգն ընդունվեց, ասվեց, որ Սերժ Սարգսյանը չի զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, բայց այդ խոստումը չպահպանվեց, և նա դարձավ վարչապետ: Ըստ իս, այս բողոքների բռնկման կայծը դարձավ այն, որ այդ խոստումը խախտվեց: Բողոքական շարժման ուժգնությունը, կարծես, վարակել է բոլորին` Կառավարությանը, ընդդիմությանը և Հայաստանի գործընկերներին դրսում` անակնկալ կերպով»,- ասաց Սթրոնսկին:

Նա նշեց, որ թվում է՝ հայ հասարակությունը հոգնել էր սովորական դարձած քաղաքականությունից և փոփոխություն էր ցանկանում: «Նման տրամադրությունները հատուկ են Հայաստանին: Վերջերս հաճախ ենք տեսել ողջ աշխարհում իրենց հասարակությունների կողմից մերժված քաղաքական գործիչների հաստատում, ուստի հայաստանյան որոշ զարգացումներ կապված են պոպուլիզմի գլոբալ պայթյունի հետ` ստատուս-քվոյի մերժում, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալ-տնտեսական անհավասարությունից դժգոհություն; Եվ Հայաստանում կար խարիզմատիկ գործիչ` Նիկոլ Փաշինյանը, ով ուղղեց այդ տրամադրությունները դեպի շարժում:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30