Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, որը նույնպես ապրիլի 27-ին Գյումրու Վարդանանց հրապարակում մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, իր ողջույնները փոխանցեց սփյուռքահայերից ու շնորհավորեց հայ ժողովրդին։
«Դուք մեզ փորձած եք համոզել, որ Սփյուռքը պետք է մասնակցի Հայաստանի վերապրումին և կյանքի ընթացքին։ Մենք միշտ համոզված եղած ենք, որ պիտի մասնակցենք, բայց բավարար չենք ճանաչած այդ ճանապարհները, որ կարենայինք մեր մասնակցությունը ճիշտ ձևով բերել։ Համենայնդեպս մեկ ճանապարհը, որ ճիշտն է, այն է, որ միշտ ձեզ թիկունք կենանք և ոչ թե մենք այդ փոփոխությունը բերենք, որովհետև այսօր դուք կրցաք հաղթել և փոփոխություն բերել»։
Նա ասաց, որ արտերկրում ապրող շատ հայեր Հայաստանի քաղաքացիների հետ են։
Նա նշեց, որ անկախությունից ի վեր խարդախությունն է վարած երկիրը։ «Եթե օլիգարխներն են, եթե իշխանություն կկոչվին, չեմ գիտեր, բայց խարդախությունն է, որ վարած է երկիրը։ Դուք հաղթահարեցիք այդ խարդախության», -ասաց Արսինե Խանջյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն ուղղություն տվեց, իսկ ժողովուրդը կարողացավ ինքն իրեն ազատել վախերից։
Նա շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին, որ առանց վայրագ գործողությունների կարողացավ մարդկանց դուրս բերել ու միավորել համայն հայությանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Իսկ ո՞վ է տիկին Խանջյանին իրավունք տվել սփյուռքահայության անունից հայտարարություններ անել, այն էլ նման թեթևամիտ հայտարարությոիններ…
Աստծո պատիժը նրանց ովքեր կփորձեն գողանալ հայ ժողովուրդի հաղթանակը
Շատ սփյուռքահայեր համամիտ են Արսինեի հետ: Ազնիվ երկիր ենք ուզում…
«անկախությունից ի վեր խարդախությունն է վարած երկիրը»…
թէ որ այդպէս է, ինք ու իր նմանները ինչո՞ւ 2016-ին միայն սկսան այս հաստատումը կատարել… նկատի ունենալով որ այդքան խելացի, բանիմաց մարդիկ են..
մինչ, մինչ այդ, մեծ հաճոյքով եւ լայն ժպիտներով մասնակցում էին իշխանութիւնների հովանաւորած այլազան ձեռնարկներին, նամանաւանդ երբ որ իրենց առաջին շարքը կը նստեցնէին