Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում բազմամարդ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյաննն ասաց, որ հիմա մի «տրյուկ» են փորձարկում, ուզում են ներկայացնել, թե իշխանության գալուց հետո իրենք քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական պատերազմներ են մղելու Ռուսաստանի դեմ։
«Ես ուզում եմ ընդամենը մի պարզ բան ասել, ես նույնիսկ չեմ ուզում ասել, որ մենք ամենևին էլ Ռուսաստանի թշնամին չենք, բայց մենք առավել ևս մեր սեփական երկրի թշնամին չենք, որ մեր երկիրը գնա ոչ խելամիտ ու արկածախնդիր ճանապարհներով», -ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև հայտարարեց, որ իրենք երբեք չեն ասել, թե Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։
«Մենք երաշխավորում ենք, որ Հայաստանը կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, ոչ թե նրա համար, որ շատ կամ քիչ ենք սիրում այդ կազմակերպությունը, այլ որովհետև դա բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից։ Մենք նաև կաշխատենք, որպեսզի այդ կազմակերպությունն ավելի արդյունավետ լինի, և շատ ավելի լուրջ երաշխիքներ ապահովի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար, քան ապահովում է մինչև հիմա։ Եվ մենք այս հարցերը չենք պատկերացնում որպես հարցեր, որ պետք է լուծվեն հակամարտության տոնայնությամբ, սա համբերատար, խաղաղ, գործընկերային աշխատանքի հարց է։ Եվ ես ուզում եմ սա շատ հստակ ամրագրել։
Մենք հաստատում ենք, որ Հայաստանը հավատարիմ կմնա իր բոլոր միջազգային պարտավորություններին, ներառյալ Եվրամիության հետ կնքած խորը և համապարփակ պայմանագիրը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը։ Սա չի նշանակում՝ մենք համարում ենք, որ երկու ուղղությամբ էլ համագործակցությունը Հայաստանի և ԵԱՏՄ-ի կամ Եվրամիության հետ անթերի են, ոչ ամենևին։ Եվ մենք, այո, պիտի ձգտենք այդ հարաբերությունները դարձնել անթերի»։
Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ասաց, որ ճգնաժամի լուծման միակ ճանապարհն այն է, որ Ազգային ժողովում ընդգրկված բոլոր կուսակցությունները մայիսի մեկին քվեարկեն ի օգուտ ժողովրդի վարչապետի թեկնածուի օգտին։ Նրա համոզմամբ, մնացած լուծումներն էլ ավելի կխորացնեն ճգնաժամը։ Հակառակ դեպքում, Նիկոլ Փաշինյանի ասելով, անհնազանդության ակցիաների մեջ ներգրավված մի քանի հարյուր հազար քաղաքացիների թիվը կհասնի միլիոնների։
Ըստ նրա, մարդիկ հրապարակ են դուրս գալիս ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ իրենց իրավունքի, իրենց արժանապատվության, իրենց ընտանիքիների համար։
Նա նաև հայտարարեց, որ ինքը նույնիսկ կյանքը չի խնայի հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի։
Նա ասաց, որ ապրիլի 29-ից բոլոր գործողություները սկսելու են կրկնակի թափով ու կրկնակի ծավալներով, իսկ մայիսի 1-ին առավոտյան ժամ 8․00-ին, բոլորը հեղեղելու են Երևանի փողոցները։
Նիկոլ Փաշինյանը Գյումրու հանրահավաքը պատմական անվանեց, քանի որ գյումրեցիների փոխանցմամբ՝ այն Ղարաբաղյան շարժումից հետո ամենահզոր հանրահավաքներից է, եթե ոչ ամենահզորը։ Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ «Իմ քայլը» արշավը ուղիղ 28 օր առաջ սկսել է հենց Վարդանանց հրապարակից։
«Ես գիտեի, որ Գյումրիի այս հրապարակից սկսելով՝ մենք հաջողության կհասնեինք, որովհետև գյումրեցիների սերը, գյումրեցիների հավատը, գյումրեցիների թասիբը կուղեկցի մեզ այս ողջ ընթացքում», -ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
))))) ПРОСТО ЕАЭС и РОССИЯ НЕ ПРИЗНАЮТ ТЕБЯ, ДУРАЧОК! ТЫ ДЛЯ НИХ —- НИКТО, ПШИК! ! ОНИ ДЕЙСТВУЮТ СТРОГО ПО ЗАКОНУ, И ТВОИ “ТРЮКИ”—– ТОЛЬКО ДЛЯ ТВОИХ ДРУЖКОВ, ТИПА АРСИНЕ))))! ОНИ НЕ СТАНУТ СЮСЮКАТЬСЯ С ТОБОЙ, РАЗВЕ НЕ ПОНИМАЕШЬ?? НИКОГДА! Вот что значит быть неграмотным!! Иди смотри мультик про “Таракан,таракан, та-ра-ка-ни-ще!!”))))) И угадай, а на кого похож этот таракан??))))