Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, «մայդան» չէ, այլ սահմանադրական հեղափոխություն՝ հենված քաղաքացիների վրա. Գլեբ Պավլովսկի

Ապրիլ 27,2018 23:00

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հրաժարական տվեց կառավարության ղեկավարի պաշտոնից: Snob.ru պարբերականում «Զինված տղամարդկանց պետություն. ինչո՞ւ Հայաստանում իշխանությունը փոխվեց խաղաղ ճանապարհով» վերտառությամբ հոդվածում քաղաքագետ Գլեբ Պավլովսկին պատմում է՝ ինչ ազդեցություն դա կունենա ռուս-հայկական հարաբերությունների վրա, և ինչով են հայաստանյան ցույցերը տարբերվում ուկրաինականից:

30 տարի առաջ՝ 1988թ., ես հյուր էի Երևանում այն ժամանակ դեռ ամենազոր «Ղարաբաղ» կոմիտեի մոտ: Հարյուրհազարանոց ցույցերն արդեն նորմա էին, դրանք տեղի էին ունենում ամեն օր, և բողոքի ցույցը չէր տարբերվում տոնից: Կոմիտեի անդամները, որոնք հետո դարձան անկախ Հայաստանի նախագահներ ու վարչապետեր, ինձ հետ շրջում էին երկրում: Նրանք բոլորն էլ անկախություն էին ուզում: Բոլորն էլ ոչնչից չէին վախենում. չէ՞ որ սփյուռքը Հայաստանը կհեղեղի ներդրումներով, իսկ թուրքերը կվերադարձնեն Արարատը. ինչներին է պետք:

Յուրաքանչյուր խաչմերուկի այդ դիվային խորհրդային մտավորականները, աստղաֆիզիկոսներն ու բանասերներն արգելակում էին, երկար վիճելով՝ որտեղ շրջադարձ կատարել և որտեղով անցնել: Ես ինչ-որ բան կանխազգում էի, բայց չէի կարողանում ձևակերպել: Փորձիս պակասը խանգարում էր գնահատել օտարի թերությունները: Մինչև Սպիտակի երկրաշարժը մնացել էին շաբաթներ, մինչև անկախությունը և Ղարաբաղի պատերազմը՝ կես տարի: Նրանք բոլորն էլ, ով ողջ մնաց, դարձան զինվորներ, և հաճախ բռնապետեր, ինչպես օրինակ հրաժարական տված վարչապետը:

Ի տարբերություն Ռուսաստանի՝ Հայաստանը զինված տղամարդկանց ազգ-պետություն է. պատերազմի երեք տասնամյակ: Ղարաբաղը քարոզչական կեղծիք չէ, ինչպես «Նովոռոսսիան»: Հայկական ցույցերի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ հակամարտության կողմերը իրենց քաղաքականապես իմաստուն են դրսևորում, ինչպես ուժեղ զինված տղամարդիկ:

Նախկին նախագահ, վարչապետ և զինվորական Սերժ Սարգսյանը հենց սկզբից խելացի գործեց: Բողոք չէր լինի, եթե նա Հայաստանին չխաբեր՝ սկզբից հայտարարելով, որ նոր խորհրդարանական սահմանադրությամբ չի դառնա վարչապետ, հետո հանկարծ որոշելով խաղալ «հայկական Պուտին»: Արդյոք դա հենց Մոսկվայի խորհրդո՞վ չէր: Դա հարիր չէ հին զինվորականին: Եվ երբ ցույցերին միացան զինվորականները, մենք լսեցինք հիանալի խոսքեր. «ես սխալվել եմ», մի մարդու խոսքեր, որը նախկինում հաղթել է Ղարաբաղում:

Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, «մայդան» չէ, այլ սահմանադրական հեղափոխություն՝ հենված քաղաքացիների վրա: Սա «վերնախավերի պառակտում չէ», ինչպես որ եղավ Ուկրաինայում 2004թ., ընդհակառակը, այստեղ սահմանադրորեն հեռացան պառակտման ռիսկից: Ընդդիմությունը և Սարգսյանը միասին բացառում էին ուժային հանգուցալուծումը. գլխավոր տարբերությունը 2014թ. կիևյան արյունալի մայդանից: Հայաստանում քաղաքական մշակույթը տարբերվում է և՛ ռուսականից, և՛ ուկրաինականից: Այստեղ միշտ ընթացել են հարգալից քաղաքական բանավեճեր և փողոցներում հանրահավաքներ:

Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվել է և բանտ նստել, իսկ հետո ազատ ընտրվել խորհրդարանում: Հայաստանի նոր նախագահը, որ նախկինում մենեջեր է եղել «Գազպրոմում», և որն ամեն ինչով պարտական է Սարգսյանին, բանակցություններ նախաձեռնեց ընդդիմության հետ:

Բանակցությունները տապալվեցին, բայց բաց էին, և դրան հետևում էր ողջ երկիրը: Խորհրդարանի խոսնակը ճգնաժամի գագաթնակետին չթաքնվեց, այլ այցելեց բերման ենթարկված ընդդիմության առաջնորդներին և խորհրդակցություններ անցկացրեց նրանց հետ: Ճգնաժամի պահին Հայաստանում աշխատում էր նրա ամբողջ սահմանադրական համակարգը. դրանից ոչ մեկ այսօր Ռուսաստանում չի գործում:

Իհարկե, Երևանում ապագայի ոչ մի կառավարություն երես չի թեքի Մոսկվայից: Ոչ այլ ոք չի օգնի Հայաստանին՝ սեղմված իր վաղեմի թշնամիներ Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ հարավից Իրանի հսկողության տակ: Հայկական սփյուռքի կապիտալները, ինչպես և 30 տարի առաջ, ռիսկի չեն գնա վտանգելու իրենց հայրենիքը։ Ռուսաստանը կկլանի Երևանի դասը, այլապես կկորցնի Հայաստանը։ Բայց նրա ռազմավարական մեկուսացումը կխորանա։ Հետխորհրդային աշխարհում Մոսկվան վերջին քաղաքական դմբոն է, որը չի սովորել ճգնաժամը հաղթահարել սահմանադրական ճանապարհով։

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30