Ապրիլի 27-ին, ժամը 20:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում՝ արջերի արձանի մոտ, ավտոմեքենա է ընկել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ԱԻՆ
Հ. Գ. Ավելի ուշ ԱԻՆ-ը հաղորդեց. «Պարզվել է, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ա., ծնված 1989թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր գլորվել ձորը, տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և այն դուրս բերել ձորից»: