Լրահոս
Օրվա լրահոսը

Վարույթ է ընդունվել ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական գործը

Ապրիլ 27,2018 20:50

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել մաքսային տեսուչների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:

Այսպես, քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 01.08.2017թ.-ին Արարատի մարզի բնակիչ Ա. Գ.-ն իր բեռնատար ավտոմեքենայով Բագրատաշենի մաքսակետով արտահանել է ավելի քան 16 տոննա միրգ, ձկնեղեն ու խեցգետին որսալու սարքավորումներ: Սակայն մինչ արտահանումը Ա. Գ.-ն հայտարարագրել է միայն միրգը, իսկ մնացած ապրանքների վերաբերյալ հայտարարագրում որևէ նշումներ չի կատարել` նպատակ ունենալով դրանք արտահանել քողարկված եղանակով:

Բագրատաշենի մաքսակետում հսկողություն իրականացնող մաքսային տեսուչներն էլ, ստանալով արտահանման ենթակա հայտարարագրված ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը,  թույլ են տվել նշված ավտոմեքենայի բացթողումը մաքսային կետից` առանց դրանում առկա բեռը փաստացի զննելու: Հետագայում Վրաստանի համապատասխան ծառայությունների կողմից հայտնաբերվել են  Ա. Գ.-ի կողմից չհայտարարագրված եղանակով արտահանված ապրանքներն ու արգելվել հետագա բեռնափոխադրումը:

Դրանից հետո  Բագրատաշենի մաքսակետի տեսուչների կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, սակայն չհայտարարագրված եղանակով ՀՀ-ից արտահանված բեռը որևէ անձի կամ կազմակերպությանը սահմանված կարգով ի պահ հանձնելու փոխարեն, մաքսային տերմինալին ի պահ է տրվել միայն դատարկ բեռնատար ավտոմեքենան: Մասնավորապես, ՊԵԿ աշխատակիցների ուղեկցությամբ հիշյալ ավտոմեքենան Գեղարքունիքի մարզ տեղափոխելու ճանապարհին մի շարք անձինք կազմակերպել են դրա բեռնաթափումն ու ապրանքների տնօրինումը, իսկ ավտոմեքենան հետագայում դատարկ վիճակում ի պահ է հանձնվել մաքսային տերմինալին:

Այսպիսով, հաշվի առնելով, որ հիշյալ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու  առերևույթ հանցագործությունների հատկանիշներ, այն քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30