Լրահոս
Օրվա լրահոսը

Վարույթ է ընդունվել քննիչի կողմից վաշխառությամբ զբաղվելու առերևույթ հանցագործության առթիվ հարուցված քրեական գործը

Ապրիլ 27,2018 19:55

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում վաշխառության դեպքի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով քննված քրեական գործը:

Այսպես, ըստ քրեական գործի նյութերի` Ն. Ղ.-ն, Ա. Հ.-ի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2015թ.-ի օգոստոսին ինչպես անձամբ, այնպես էլ որդու` Է. Ղ.-ի միջոցով Ա. Հ.-ին է փոխանցել ընդհանուր առմամբ 2000 ԱՄՆ դոլար, որի համար 2015թ.-ի օգոստոսից 2017թ.-ի մայիսն ընկած ժամանակահատվածում նրանից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսներ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում որպես տուժող հարցաքննված Ա. Հ.-ն ցուցմունք է տվել, որ 2015-2016թթ-ի ընթացքում, ըստ պայմանավորվածության, Ն. Ղ.-ին և վերջինիս որդուն ամսական վճարել է 300 ԱՄՆ դոլար տոկոսագումար:

Համաձայն քրեական գործով ձեռք բերված տվյալների` Ն. Ղ.-ի որդին 07.11.2017-16.04.2018թթ-ի  ընթացքում զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչի պաշտոնը:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30