Ռուսաստանի պետդումայի պատգամավորները պատրաստ են հանդիպել Հայաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին «Ինտերֆաքսի» հետ զրույցում ասել է խորհրդարանի՝ ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
«Մենք խնդրում ենք կազմակերպել հանդիպում «Ելք» խմբակցության կամ խմբակցության ղեկավարների, ինչպես նաև այլ խմբակցությունների հետ: Եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել, մենք հաճույքով կհանդիպենք նրանց հետ»,- ասել է Զատուլինը:
Զատուլինը հայտնել է, որ այսօր Պետդումայի պատգամավորները Երևանում հանդիպել են Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի, ինչպես նաև Ռուսաստանի դեսպանի հետ: «Ծանոթանում ենք ստեղծված իրավիճակին, քննարկում ենք առաջիկայում խորհրդարանական գործունեության աշխատանքային ծրագրերը: Բնական է, հարցնում ենք՝ ինչ կարելի է ակնկալել»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ