Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 103–րդ տարելիցի միջոցառումներ Իրաքում

Ապրիլ 27,2018 18:35

Ապրիլի 23–ից 27–ը Իրաքի հայաշատ քաղաքներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններ։

Ապրիլի 27–ին Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի կողմից մատուցվեց Սուրբ Պատարագ Բաղդադի Սբ Գրիգոր լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների։ Պատարագին հաջորդեց գրական գեղարվեստական միջոցառում, որի ժամանակ ասմունքներով ու երգերով հանդես եկան համայնքի կազմակերպությունների անդամներն ու երգչախմբերը։ Այնուհետեւ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին։ Միջոցառմանը ներկա էր Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, դեսպանության ամբողջ աշխատակազմը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

Ապրիլի 23-ին Իրաքի Քուրդիստանի Զախո քաղաքում կայացավ հայկական համայնքի մանուկների երգչախմբի համերգը՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հուշ-երեկոյին ներկա էր Իրաքում ՀՀ դեսպանության հյուպատոսը, համայնքի բազմաթիվ անդամներ ու հյուրեր։

Ապրիլի 24-ին Բաղդադում տեղի ունեցավ 1895-96թթ ջարդերից փրկված, հետագայում ֆիդայական շարժման ակտիվ մասնակից, Վասպուրականի ինքնապաշտպանության մարտիկ, Սպարակերտցի ֆիդայի Սամվել Պետրոսյանի մասունքների հանդիսավոր փոխադրությունը Առաջնորդարանի բակի խաչքարին հարակից հուշարձան, որտեղ զետեղված են նաև Վանի հերոսամարտի մի շարք ազատամարտիկների աճյունները։ Թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը անցկացրեց հոգեհանգստյան կարգ։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը։

Ապրիլի 24-ին տեղի ունեցավ Սուրբ Պատարագ Բաղդադի Հայ կաթողիկե եկեղեցում։

Ոգեկոչման արարողություն տեղի ունեցավ նաև Իրաքի Քուրդիստանի Դհոկ քաղաքում, որին ներկա էին Դհոկի նահանգապետը, Իրաքում ՀՀ դեսպանության հյուպատոսը, Իրաքի դաշնային խորհրդարանի և Քուրդիստանի երկրամասի խորհրդարանի անդամներ, քաղաքական և հասարակական գործիչներ, Զախո քաղաքի, Ավզրուկ և Հավրեզ հայաբնակ գյուղերի ներկայացուցիչներ և հայ համայնքի անդամներ։

Հիշատակի երեկոյին հանդես եկան Դհոկի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու դպրաց դասը եւ մանուկների երգչախումբը։ Այնուհետեւ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին։

Ապրիլի 24–ին հիշատակի միջոցառում տեղի ունեցավ Էրբիլ քաղաքում։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30