Գյումրու Վարդանանց հրապարակում ժամը 17.30-ի դրությամբ արդեն բազմամարդ էր. այս նույն հրապարակում այս քանակի բազմություն հավաքվել էր երկու տարի առաջ` Հռոմի պապի այցի ժամանակ:
Գյումրու քաղաքապետարանում այսօր աշխատանքն ավարտեցին աշխատանքային ժամից 2,5 ժամ շուտ: Հավաքվածները պարբերաբար հետաքրքրվում են, թե ուր է հասել պարոն Փաշինյանը ու ճշտում, որ նրան ճանապարհին կանգնեցրել են Շիրակի մարզի տարբեր գյուղերի բնակիչներ:
Լևոն Բարսեղյանը հորդորեց մեքենաները դուրս հանել հրապարակից, քանի որ տեղ չկա. միայն Երևանից 600 ավտոշարասյուն է գալիս:
Նշենք նաև, որ Գյումրիում բավական ցուրտ է, սակայն սա էլ չի խանգարել ցուցարարներին հրապարակ դուրս գալու:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ