Շարունակվում է «Իմ քայլը» շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ավտոերթը դեպի Գյումրի:
Թալինում Փաշինյանին դիմավորեցին երեխաները՝ «Նիկոլ՝ վարչապետ» վանկարկումներով: Պատգամավորը գրկեց նրանց, ապա մոտեցավ բնակիչների բազմությունը:
A car march heading to Gyumri under the leadership of the opposition leader Nikol Pashinyan
A car march heading to Gyumri under the leadership of the opposition leader Nikol Pashinyan
Տեղացիները ցանկացան գառ մորթել Փաշինյանի ոտքերի առաջ, բայց վերջինս կռացավ եւ թույլ չտվեց:
«Շնորհակալ եմ, ժողովուրդ ջան, բայց եկեք այս գառին «ներում» շնորհենք այսօր, թող գնա իր հոտին միանա՝ արածի: Անչափ շնորհակալ եմ ընդունելության համար եւ հպարտ եմ ձեզանով»,-դիմելով բնակիչներին՝ ասաց Փաշինյանը: Թալինցիները լսեցին նրա կոչը եւ գառին չմորթեցին:
A car march heading to Gyumri under the leadership of the opposition leader Nikol Pashinyan
A car march heading to Gyumri under the leadership of the opposition leader Nikol Pashinyan
Ապա Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մայիսի մեկին գալ Երեւան. «Հաղթել ենք, չհասկածեք, դուխո՜վ»:
Առաջիկա կանգառը եւս հեռու չէր: Համայնքների բնակիչներն ավտոճանապարհին արդեն որերորդ անգամ կանգնեցրին ավտոշարասյունը, ողջագուրվեցին Փաշինյանի հետ:
Մի տատիկ էլ նրա ուսին լավաշ դրեց ու համբուրեց:
A car march heading to Gyumri under the leadership of the opposition leader Nikol Pashinyan
A car march heading to Gyumri under the leadership of the opposition leader Nikol Pashinyan
A car march heading to Gyumri under the leadership of the opposition leader Nikol Pashinyan
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Կեցցե Նիկոլը, մենակ արդեն այսպես վարվելու համար կենդանու հետ հարգանքի արժանի է։