Այսօր`ապրիլի 27-ին Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացել է ժողով, որը տեւել է 10-15 րոպե: Դրան մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները: Վերջիններս ասացին, որ մարզպետ Հովիկ Աբովյանը հայտարարել է՝ եթե դպրոցականները փողոցում երթի են մասնակցում, նրանց ծնողները պետք է հոգան իրենց երեխաների անվտանգության մասին:
Մարզպետը դպրոցի տնօրենների ուշադրությունը հրավիրել է ցուցարար դպրոցականներին ճանապարհատրանսպորտային պատահարներից, սահմանամերձ տարածքներում առկա վտանգներից եւ այլնից ապահովելու, նրանց տեղաշարժը վերահսկելու անհրաժեշտության վրա:
Հավելենք, որ ապրիլի 23-ին Իջեւան քաղաքում բազմահազար ցուցարարներ, որոնց մեջ էին նաեւ Իջեւան քաղաքի հանրակրթական բոլոր դպրոցների աշակերտները, երթով անցան միջպետական ավտոճանապարհով, ճանապարհից թեքվեցին դեպի Տավուշի մարզպետարանի շենք, որի առաջ գոչեցին`մարզպետ միացիր: Հետո ցուցարարների երթն անցավ Իջեւանի Անկախության փողոցով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարները՝ Տավուշի մարզպետարանի շենքի առջեւ ապրիլի 23-ի երթից