Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր»-ը կապ չունեն փախուստի փորձի հետ. «Ա1+»

Ապրիլ 27,2018 17:33

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող  Սասնա ծռերը կապ չունեն երկու օր առաջ տեղի ունեցած  փախուստի փորձի հետ:  «Որեւէ մեկը «Սասնա ծռեր»-ից՝ այդ թվում իմ պաշտպանյալը՝ գործողություն չի կատարել»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Ապրիլի 25-ին , զբոսանքի ժամին  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված  30 իրանցիներ, բռնություն գործադրելով անվտանգության աշխատակցի նկատմամբ,  խլել են  բանալիները եւ բացել թվով 6 խցերի դռները՝ այդ թվում Սասնա ծռերի: «Նրանց կողմից բացվել է նաեւ իմ պաշտպանյալի խցի դուռը եւ ի զարմանս անազատության մեջ գտնվող անձանցից, ոչ -ոք,  որեւէ ակտիվ գործողություն չի կատարել, լքել խուցը, տարածքը:  Ավելին՝  իրավիճակը հանդարտեցնելու, կարգուկանոնը հաստատելու հարցում հնարավորինս աջակցել են»:

Պաշտպանը կասկածներ ունի, որ դա սադրիչ գործողություն է եղել.  «Որպեսզի ինչ- որ սադրիչ գործողություն  կատարվի, որը հնարավորություն կտար համապատասխան միջոցներ ձեռնարկել: Այնուհետեւ  կվերագրեին, որ Սասնա ծռերի անդամները  նաեւ կարգուկանոն են խախտում ՔԿՀ-ներում»:

Արայիկ Պապիկյանն  այս միջադեպը կապում է նաեւ վերջին օրերին հանրապետությունում տիրող իրավիճակի հետ, երբ բարձրացվել է քաղբանտարկյալների հարցը: «Իշխանությունները  ենթադրում եմ, սադրիչ գործողություններով ցանկանում են ստվեր նետել բոլոր քաղբանտարկյալների վրա, խնդիրը լուծել եւ  սադրիչ գործողությունների միջոցով հրահրել, որպեսզի օրակարգից դուրս գա այդ հարցը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30