Երևանի ավագանու նիստի ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավագանու անդամներին տեղեկացրել է, որ վերջին օրերին մայրաքաղաքում կազմակերպված ցույցերի և քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ վնասված քաղաքային գույքի վերականգնման նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարականներ է տվել:
«Բոլորիդ է հայտնի, որ մայրաքաղաքում կազմակերպված ցույցերի և քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ վնասվել են թե՛ աղբամաններ ու նստարաններ և թե՛ քաղաքային այլ գույք: Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ քաղաքապետարանի համապատասխան ծառայություններին և վարչական շրջաններին արդեն իսկ հանձնարարել եմ գույքագրել հասցված վնասներն ու քայլեր ձեռնարկել դրանք հնարավորին արագ վերականգնելու ուղղությամբ», – նշել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն