Մոսկվա այցելած հայ պաշտոնյաների հետ շփումը կենտրոնացած էր Հայաստանում առաջացած քաղաքական ճգնաժամի շուտափույթ լուծման անհրաժեշտության վրա: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Բանակցություններ են ընթացել գերատեսչությունների գծով, նաև եղել է հեռախոսազրույց (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև-ՏԱՍՍ): Գլխավորապես այդ շփումը կենտրոնացած էր Հայաստանում առաջացած ճգնաժամային իրավիճակի շուտափույթ լուծման անհրաժեշտության, ինչպես նաև դրա կարգավորման վրա՝ անկասկած, սահմանադրության շրջանակում՝ այնպես, որպեսզի փոխզիջում գտնվի բոլոր շահագրգիռ կողմերի միջև»,- ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ այժմ բոլորը սպասում և հետևում են մայիսի մեկին խորհրդարանում կայանալիք վարչապետի ընտրություններին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ