Այսօր Երեւանի ավագանու նիստում ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանն իր ելույթն ամբողջությամբ նվիրեց «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին:
Մինասյանն ասաց, որ երբ բողոքի ցույցի օրերին Երեւանում եւ մարզերում կատարյալ անարխիա էր տիրում, մեկ լուսավոր կետ կար. «Մեկ ուրախություն, որին ականատես եղավ հայ ժողովուրդը: Դա՝ Զարուհի Փոստանջյանին հեղափոխական հարթակից դուրս շպրտելն էր: Թվում է, թե՝ չէր սպասվում նոր ուրախություն, բայց տիկին Փոստանջյանը հեղափոխական հարթակում փորձելով խլել խոսափողը դերասաններից եւ Նիկոլ Փաշինյանի կնոջ ձեռքից՝ երկրորդ անգամ հայտնվեց նույն դիրքում եւ արդեն նրան ուղղակի փորձում էին հրելով, ավագանու մեր գործընկերները ինչ-որ ձեւով դուրս շպրտել: Փոստանջյանը պատային իրավիճակ է ստեղծում եւ մարդիկ ստիպված են լինում ուժ գործադրել:
Այսօր պարզ դարձավ, որ տիկին Փոստանջյանը բավականին հաստ կաշի ունի: Թվում էր՝ պետք է տանից դուրս չգար, հետեւություններ անի, ի վերջո մենակ չեք, ունեք 3 հոգանոց կուսակցություն, պետք է հավաքվեիք, ստրատեգիա որոշեիք` ի՞նչ անել ապագայում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Մինասյանը նշեց՝ այսօր ակնհայտ է՝ ով է ընդդիմադիր, ով՝ իշխանություն. «Այս օրերին քաղաքական դաշտը շատ պարզացել է, թիմերը շատ հստակեցվել են: Ի ուրախություն ձեզ՝ Նիկոլ Փաշինյանն է դարձել, չասեմ՝ միակ, բայց ընդդիմադիր ամենաակնհայտ լիդերը: Դուք նրան պարտվել եք»:
Ապա Մինասյանը խորհուրդ տվեց Փոստանջյանին եւ «Երկիր Ծիրանիին» նոր մոտեցումներով հանդես գալ. «Հուսով եմ, ձեր մոտեցումները կվերանայեք, քանի որ մեզ այստեղ պետք է առողջ ընդդիմություն: Հեղափոխական հարթակից դուրս շպրտվելուց հետո պետք է, որ ձեզ ցավ ապրեք, բայց ցավը ձեզ պետք է որ ավելի ուժեղացնի»:
Մանրամասն՝ տեսանյութում
«Երկիր Ծիրանիից» Մարինա Խաչատրյանն էլ արձագանքեց՝ Գրիգոր Մինասյանին, ասելով՝«Մինասյանը Սերժ Սարգսյանի բարեկամն է, ու շատ ուրախ է ընդդիմության հաղթանակի համար…Այս հարցի շուրջ, կարծում եմ, պետք է անեք եզրակացություններ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ