Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինի զանգի նրբերանգները

Ապրիլ 27,2018 16:37

Պուտինը հեռախոսազրույց ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։ Այս հեռախոսազանգը, ակնհայտորեն շարքայիններից չէր։ Ռուսաստանի ղեկավարն այս բարդ, պատասխանատու իրավիճակում ցույց տվեց, որ անտարբեր չէ իրավիճակին։ Իրականում բարդ եւ պատասխանատու իրավիճակը միայն Հայաստանին չի վերաբերում։ Հայաստանի այլ ուղղությամբ զարգանալը ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի համար։

Պուտինը զանգի ընկալումը Հայաստանում

1. Պուտինն իր աջակցությունը ցուցաբերեց Կարեն Կարապետյանին եւ Ռուսաստանը ֆիքսեց, որ բանակցելու է նրա, եւ ոչ թե այլ մարդու հետ։

2. Պուտինը հասկացրեց, որ ինքը հայաստանյան գործընթացներն ընկալում է, որպես արեւմտյան գունավոր հեղափոխության փորձ եւ, ըստ այդմ, չի պատրաստվում զիջել իր պետության կենսական հետաքրքրությունները։ Չի բացառվում, որ ՌԴ ղեկավարությանը զեկուցվել է հայաստանյան պրոցեսներում արեւմտյան կազմակերպությունների դերի եւ ներգրավվածության մասին որոշակի ինֆորմացիա։

3. Պուտինը հասկացրեց, որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի շահերի գոտում եւ Կրեմլը չիցանկանում, որ մեր երկրում ցնցումներ լինեն, որ Հայաստանը չվերածվի Սիրիայի, Ուկրաինայի կամ Լիբիայի։

4. Պուտինն ընդամենը գործընկերային զանգ արեց եւ ցույց տվեց, որ չի միջամտում Հայաստանի ներքին գործերին։ Մոտավորապես այսպիսի ձեւակերպում տվեց Նիկոլ Փաշինյանն այսօր իր ասուլիսի ժամանակ։

5. Պուտինը նախազգուշացրեց արեւմուտքին, որ չմիջամտեն եւ չփորձեն ապակայունացնել իրադրությունը Հայաստանում։

Հասկանալի է, որ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով ՌԴ նախագահի զանգը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Հնարավոր է,որ ճշմարտությունը այս կետերից մի քանիսի մեջ է, եւ ոչ թե մեկի։ Հասկանալի են Վլ. Պուտինի անհանգստության պատճառները։ Նա չի ցանկանում Հայաստանը տեսնել Սիրիայի, Ուկրաինայի, Վրաստանի կողքին, որոնք ի թիվս այլ կորուստների՝ ունեցան տարածքային կորուստներ

ՌԴ նախագահի զանգից ոչ պետք է ոգեւորվել, ոչ էլ անհանգստանալ։ Հայաստանն այս պահին ունի բոլոր ռեսուրսները ինքնուրույն դուրս գալու ճգնաժամից։ Իսկ դա նշանակում է, որ մենք չենք լինի որեւէ բևեռի պարտք՝ մեր պետականությամբ։ Ընդամենը պահանջվում է մեծ քայլ անելուց հետո՝ ռացիոնալիզմ՝ «Քայլ արա»-ից եւ այլեւս հին էջը վերջնականապես փակելու գիտակցում՝ իշխանությունից։

Գեղամ Նազարյան

Top-News.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30