Լրահոս
Օրվա լրահոսը

«FMD K&L Europe»-ը բացեց տարածաշրջանում ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը. ընկերությունը գրեթե կրկնապատկում է ներդրումները

Ապրիլ 27,2018 16:23

«FMD K&L Europe» ընկերությունը կենսատեխնոլոգիական, դեղագործական, ֆինանսական, ՏՏ և այլ ոլորտների համաշխարհային առաջատար գործիչների, օտարերկրյա դեսպանների մասնակցությամբ այսօր Երևանում բացել է տարածաշրջանի ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը։ «FMD K&L Europe»-ը չին-ամերիկյան անդրազգային ընկերություն է, Հայաստանում գործում է արդեն 3 տարի, որի ընթացքում մոտ 4 միլիոն դոլարի ներդրումներ է իրականացրել։

2018-ին ընկերությունը նախատեսում է ևս 3 միլիոն դոլարի ներդրումներ կատարել, աշխատատեղերի քանակը՝ 170-ից հասցնել 250-ի, իսկ հետագայում՝ մինչև 500-ի։ Բիոտեխնոլոգիական պարկում ընկերությունը կհամագործակցի միջազգային դեղագործական խոշորագույն ընկերությունների հետ։

«Շատ այլ երկրների համեմատությամբ Հայաստանը կարևոր առավելություններ ունի. նախ, կրթված մասնագետներ, բժշկական բուհեր։ Երկրորդ, Հայաստանում ներդրումներ անելը շահավետ է նաև ծախսերի տեսակետից, ինչը բարձրացնում է մրցունակությունը։ Եվ վերջապես, Հայաստանի աշխարհագրական դիրքի շնորհիվ կապահովվի մուտքը դեպի ԱՊՀ մյուս երկրներ»,- նշել է «FMD K&L» գլոբալ ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահ Դան Ջանգը։

«Երբ առաջին անգամ Հայաստան եկա, ուսումնասիրեցի միջավայրն ու բացահայտեցի, որ երկիրը բարձրակարգ բժիշկներ ու կենսաբաններ ունի։ Հայաստանը մեր կազմակերպության համար կարող է դառնալ Եվրոպա մուտք գործելու կատարյալ հարթակ»,- նշել է «FMD K&L Europe» ընկերության գործադիր տնօրեն Կիրիտ Վելանին։

«Այս օրերին Հայաստանում է նաև “FMD K&L” կորպորացիայի համաշխարհային ցանցի ղեկավար անձնակազմը։ Նրանք Հայաստանում են անցկացրել ընկերության հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը։ Դա մեր երկրի ներդրումային ու գործարար միջավայրի վարկանիշի համար արդեն որոշակի գնահատական է»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Տեխնոլոգիական պարկում «Շտիգեն» ընկերության կողմից տեղադրվել է հիբրիդային արևային էլեկտրակայան, որը խնայողությունից, շրջակա միջավայրի պաշտպանությունից բացի, ապահովում է անխափան աշխատանքը նույնիսկ հոսանքի անջատման դեպքում։

Հանրային կապերի թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30