Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են «ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ»: Այս մասին ասվում է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության պաշտոնական կայքէջում. Azatutyun.am:
Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող արդիական հարցեր, ինչպես նաև Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման և Կասպիական 5-րդ համաժողովի անցկացման նախապատրաստական ընթացքը, ասվում է ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հիշեցնենք, երեկ էլ Մոսկվայում հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում: