Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մի մոռացեք, որ այս երկրում ընդդիմությունը շատ սորոսներ ունի»

Ապրիլ 27,2018 15:45

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է հունիսի 24-ին երկրում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին և ընդիմադիր ուժերի դերին։

«Մի մոռացեք, որ այս երկրում ընդդիմությունը շատ սորոսներ ունի (իմա՝ Ջորջ Սորոս՝ խմբ․)։ Այդ սորոսները ոչ միայն ներսից, այլև դրսից են աջակցություն ստանում։ Եվ մենք բոլորս շատ լավ գիտենք, թե ովքեր են դրանք և ինչ աղբյուրներից են սնվում: Նրանք իրենց ողջ ուժերը մոբիլիզացրել են ոչ թե Թուրքիայի իշխանությանը հավակնելու, այլ միայն ու միայն իմ անձի ու AKP-ի (ԱԶԿ-«Արդարություն և զարգացում» կուսակցություն) հանդեպ իրենց թշնամանքը դուրս թափելու համար։ Բայց նրանց ոչինչ չի հաջողվելու», -հայտարարել է Էրդողանը։

Ջորջ Սորոսը ամերիկացի միլիարդատեր, բարեգործ ու ֆինանսական սպեկուլյանտ է: Հայտնի  է որպես տարբեր երկրներում «գունավոր հեղափոխությունների» հրահրիչ ու ֆինանսավորող։

Աղբյուր`    Ermeni Haber/CNN Türk

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30