Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի որոշմամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Գյումրի

Ապրիլ 27,2018 15:26

Այսօր՝ ապրիլի 27-ին, Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Գյումրի երեկոյան Վարդանանց հրապարակում նախատեսվող հանրահավաքի կապակցությամբ: Բացի այդ, նշենք` քաղաքացիներն ահազանգ ունենալու դեպքում կարող են զանգահարել ինչպես թեժ գծի 116 անվճար հեռախոսահամարին, այնպես էլ Շիրակի մարզային ստորաբաժանում (ք․ Գյումրի, Մհեր Մկրտչյան 44, բն.46, հեռ․ +374 312 4 19 81):

Երևանում և մարզերում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից Պաշտպանի աշխատակազմում սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30