Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ. Որպես շարժմանն աջակցած քաղաքական կազմակերպություն, առաջարկում ենք հատուկ օրենքով ԱԺ-ում ձևավորել բազմակուսակցական քաղաքական և քաղաքացիական խորհուրդ

Ապրիլ 27,2018 15:12

ՕԵԿ հայտարարությունը. Որն է՞ ելքը

Ե´վ Նիկոլ Փաշինյանը, և´ Կարեն Կարապետյանը հայտարարել են արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության և անհրաժեշտության մասին, որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծում՝ հանգուցալուծում, որը մենք առաջարկել  ենք դեռևս մեկ շաբաթ առաջ՝ ՕԵԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ: Ավելին, մենք հայտարարել ենք շարժման առաջարկներն ընդունելու անհրաժեշտության մասին, ինչը հիմք կդնի նոր, ազատ և հաղթանակած քաղաքացու Հայաստանի:

Այս առումով գլխավոր հարցը չպետք է լինի , թե ով է ղեկավարելու կառավարությունը այս անցումային շրջանում՝ ընդամենը   40 օր, մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ:Եվ ի վերջո, ով է կրելու քաղաքական պատասխանատվություն  ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման համար:

Շարժման ամենամեծ ձեռքբերումը պետք է լինի այն մինչև իր  վերջնական նպատակին հասցնելը:Որպես շարժմանն աջակցած քաղաքական կազմակերպություն, առաջարկում ենք հատուկ օրենքով Ազգային ժողովում  ձևավորել բազմակուսակցական քաղաքական  և քաղաքացիական խորհուրդ , որը կերաշխավորի  ընտրական օրենսգրքի փոփոխությունը , արտահերթ ընտրությունների ազատ , արդար, առանց վարչական ճնշումների  և ընտրակաշառքի անցկացումը, կառավարության  բոլոր անդամների, պարտականությունները ընդամենը այդ ժամանակահատվածում, կդրվեն ապակուսակցական  աշխատակազմի ղեկավարների և հատուկ ծառայողների  վրա, որովհետև ոչ մի ժամանակավոր կառավարություն չի կարող ազդեցություն ունենալ  ընտրությունների վրա, քանի որ ժողովրդական այս  արդարացի ընդվզման ալիքի նպատակը ժողովրդի իշխանության ձևավորումն է՝ ազատ և արդար ընտրությունների անցկացման միջոցով.

Կուսակցության քաղաքական խորհուրդը  ողջունում է նաև Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրազեկ քաղաքացիների միավորում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հայաստանի հելսինկյան կոմիտե հասարակական կազմակերպությունների՝ արդար ընտրությունների նախապայմանների մասին հայտարարությունը և կոչ է անում կյանքի կոչել այս  քաղաքական հանգուցալուծումը՝ նաև մեր հնչեցրած առաջարկի շրջանակներում ։

 

ՕԵԿ մամուլի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30