Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես բացառել Ռուսաստան-Արևմուտք առճակատումը Հայաստանում

Ապրիլ 27,2018 14:54

Օնլայն հարթակներն ու մամուլը թնդում են ապրիլի 26-ին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցից հետո տարածված հաղորդագրությունից: Որոշ օգտատերեր ու ռեսուրսներ պնդում են, որ Ռուսաստանը հայտ է ներկայացրել հիրավի ներքին գործընթացը Հայաստանում կառավարելու, Երևանը մարզ դարձնելու համար:

Բայց ի՞նչ է ասել Պուտինը:

Նա ասել է երկու բան. առաջին՝ Հայաստանում 2017-ի ապրիլին տեղի են ունեցել լեգիտիմ ընտրություններ, երկրորդ՝ ներքաղաքական ճգնաժամը պետք է հանգուցալուծել Հայաստանի Սահմանադրության ու օրենքների շրջանակներում:

Մի՞թե նույնը չեն ասում Եվրոպական միությունն ու Միացյալ Նահանգները այս օրերին: Մի՞թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նույնը չեն ասել 2017-ի ընտրություններից հետո: Նույնը ասել է ԱՄՆ դեսպանը Վիեննայում նախօրեին:

Ակնհայտ է, որ Հայաստանում արդեն երկրորդ շաբաթն ընթացող ներքին գործընթացներին Ռուսաստանը ցուցադրաբար չի խառնվել: Սրա միակ բացատրությունն այն է, որ ուսանողների ու երիտասարդների առաջնորդած համաժողովրդական շարժումը Հայաստանում չունի արտաքին պատվիրատուներ ու պատասխանն է ներքին խնդիրների:

Բայցևայնպես որոշ ուժեր, որոնց ականջները երևում են Նիկոլ Փաշինյանի հետևում, երեկվանից սկսեցին տարածել լուրեր, թե Ռուսաստանն է խառնվում Հայաստանի ներքին գործերին: Իսկ ինչ էին անում Թրանսփարենսի ինթերնեյշնլը, Ֆրիդըմ Հաուսը ու Բաց հասարակություններ հիմնադրամը Հայաստանում: Թե՞ նրանց խառնվելը հանուն ժողովրդավարության հաղթանակի է ու արևմտյան շահերը կոսմոպոլիտ են: Եթե Կրեմլը հաղորդագրություններ տարածեց միայն ապրիլի 25 ու 26-ին, ԱՄՆ դեսպանությունը և ԵՄ գրասենյակը Երևանում լուռ աշխատում էին իրենց տեղական կառույցների հետ և շարունակում են աշխատել:

Մի՞թե հանուն ժողովրդավարության է դիմադրության հիմնական ԶԼՄ միջոցները կոչ անում արգելափակել այլընտրանքային ձայները: Վստահաբար այդ նպատակը չեն հետապնդում այն պայծառ երիտասարդները, ովքեր հազարներով լցվել են փողոցները այս օրերին, բայց դեռ ելույթ չեն ունեցել հարթակից: Նրանց անունից խոսում են բոլորը հարթակից, բայց ոչ իրենք:

Հայաստանում ծայր առած շարժումը դեռևս ընթանում է այլ երկրներում կիրառված դասական մեթոդաբանությամբ՝ ոչ բռնի դիմադրություն, էմոցիաներ, բաժանարար գծեր, սրբերն ընդդեմ դավաճանների և այլն: Վրաստան, Ուկրաինա, Ֆիլիպիններ, Չիլի, Սերբիա և այլն:

Մոսկվան չէր կարող չարձագանքել ու դեռ սպասել, եթե ի տարբերություն ԱՄՆ ու ԵՄ-ի, իրենք այստեղ ռեալ ներդրումներ ու ռազմաբազա ունեն: Մի իրավիճակում, երբ շարժման միանձնյա առաջնորդը ամիսներ առաջ հայտարարել է ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, Պուտինը չէր կարող շարունակել լուռ մնալ:

Այս իրավիճակում, որպեսզի բացառենք արտաքին ուժերի ներգրավումը մեր ներքին գործերին ու փակուղային ճգնաժամի խորացումը, պետք է րոպե առաջ նստել նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ ձևավորվող սեղանի շուրջ և ցուցաբերել պետական գիտակցություն: Դատելով Նիկոլի հայտարարություններից, այս մեսիջն է նա ստացել նախօրեին ՌԴ դեսպանությունում իր և թիմակիցների ընդունելությանը:

Համառությանը պետք է վերջ տալ, հանուն վաղվա ուժեղ պետության ու անկախ Արցախի:

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30