Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովհաննես Մանուկյան. Վստահ եմ, որ այսօր էլ անմոռանալի հանրահավաքային գոհարներ են ծնվելու

Ապրիլ 27,2018 14:15

Հարազատ Գյումրին անգամ Հայաստանի համար այս երկակի օրերին լիցքաթափման մեծ բեռ տարավ իր յուրօրինակ հումորի հաշվին։ Ինչպես գյումրեցի ընկերներս են կատակում, ԽՈՐԱՏԱ սիրող գյումրեցիների հարաբերական անդորրում գտնվող միտքն ու լեզուն վերջին իրադարձություններից հետո բերվել է լավ մարզավիճակի։ Վստահ եմ, որ այսօր էլ անմոռանալի հանրահավաքային գոհարներ են ծնվելու, հատկապես, որ նաև ՄԵԾ և անհնազանդ դասականի՝ Շիրազի ծննդյան օրն է․․․

Շիրազի մասին մի պատմություն հիշեցի, երբ Հայաստանի գրողների միության համագումարին նա ուշացած է մտնում և նստելու տեղ է փնտրում։ Տեսնելով մոտակա աթոռը՝ մի պահ կանգ է առնում, գլխարկը հանում ու դնում է մեկ այլ, բոլորի կողմից չընդունված, իշխանահաճո, միջակ մի գրողի գլխին։ Նիստը վարողը հարցնում է, թե չկա՞ր գլխարկը դնելու մի դատարկ տեղ։ Շիրազը հանգիստ պատասխանում է. դրանից ավելի դատարկ տեղ չկար․․․

Շնորհավոր ծնունդդ, վարպետ․․․

Հարազատ Գյումրիիս էլ խաղաղություն․․․

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արդարադատության նախկին նախարար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30