Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես ինչո՞ւ պիտի Կարեն Կարապետյանի հետ փակ դռների հետեւում բանակցեմ». Փաշինյանի արձագանքը

Ապրիլ 27,2018 14:01

Ինչո՞ւ Փաշինյանը չի համաձայնում, որ ժամանակավոր կառավարության վարչապետը լինի այլ անձ, ինչ-որ չեզոք մեկը, հետո նոր միայն, ինչպես հարկն է, ԱԺ ընտրություններով կքվեարկեն, կընտրեն նրան: Միջազգային ԶԼՄ-ներից մեկի այս հարցին այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ պատասխանատվությունը կկրի այդ չեզոք վարչապետի գործունեության համար: Եթե գա այդ չեզոք թեկնածուն, եւ մենք համաձայնենք, եւ ՀՀԿ-ականները ու հետո ինչ-որ վատ բան լինի նրա գործողություններում, ո՞վ կկրի դրա համար, ՀՀԿ-ականնե՞րը, նրանք կորցնելու որեւէ բան չունեն: Եթե այդ պատասխանատվությունը մեր վրա է լինելու, ինչո՞ւ մեր թեկնածուն չի կարող լինել վարչապետ, այսինքն, սա քաղաքական պատասխանատվության հարց է: Դուք պատկերացնո՞ւմ եք մի վարչապետ, որը չի կրում քաղաքական պատասխանատվություն կամ նրա արածի համար պատասխանատու են ուրիշները: Դա աբսուրդ է՝ անհեթեթություն»:

Փաշինյանն ասաց, որ այն, ինչ իրենք են առաջարկում, ոչ թե 99 տոկոսով, այլ 100 տոկոսով համապատասխանում է Սահմանադրությանը, քանի որ մեր Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիներն են ընտրում:

Լրագրողներից մեկը հարցրեց՝ կա՞ միջազգային փորձ, երբ լրագրողների առաջ բանակցությունները արդյունք են ունեցել: Փաշինյանն էլ պատասխանեց, որ եթե նախադեպ են ուզում, ապա այս շարժման ժամանակ այնպիսի երեւույթներ են տեսել, որոնք իրենց նախադեպը չունեին. «Մեզ, ի դեպ, մեղադրում էին, որ մենք ինչ անում ենք, արդեն տասնյակ նախադեպերով տապալվել են: Խոսքը հանրության մասին է: Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, ես ինչո՞ւ պիտի Կարեն Կարապետյանի հետ փակ դռների հետեւում բանակցեմ»:

Հարցին, իսկ ինչո՞ւ փակ դռների հետեւում հանդիպեցիք Ծառուկյանի, Ռուստամյանի հետ՝ նա պատասխանեց, որ ՀՅԴ-ն ու Ծառուկյանը այս քաղաքական ճգնաժամի կողմ չեն: Հարցին՝ կուլիսների հետեւում նրանց հետ ի՞նչ եք բանակցում՝ Փաշինյանը պատասխանեց. «Որեւէ բան չենք բանակցում, թող հրապարակային իրենք իրենց դիրքորոշումները արտահայտեն…ՀՀԿ-ն այս քաղաքական ճգնաժամի կողմ է եւ մենք պատկերացնում ենք բանակցությունները այսպիսի ֆորմատով: Հիմա թող ինքը գար եւ մեզ բոլորիս ներկայացներ, որ սա սխալ ֆորմատ է, փաստեր բերեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30