Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ահաբեկելու մտադրություն ունենայի, առնվազն այդ օրը ում ուզենայի ու որտեղ ուզենայի՝ կահաբեկեի». Փաշինյան

Ապրիլ 27,2018 13:41

Այսօր Aravot.am-ը Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ ՀՀԿ-ականներն ասում են, որ հրապարակից այսպես ահաբեկելով, որ շուտ արեք ինձ վարչապետ դրեք, թե չէ հեսա գալիս եմ՝ սա ճիշտ ճանապարհ չի: Սրան միացել է նաեւ ռուսական քարոզչամեքենան, մամուլը գրում է, որ դուք Մայդան եք ուզում, Հայաստանը տանում եք կործանման, Սաակաշվիլու ճանապարհով եք գնում, ո՞րն է ձեր արձագանքը դրան:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ կարծուն, որ դուք տեսել եք որեւէ դեպք, երբ ես որեւէ մեկին ահաբեկել եմ: Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել եւ իմ՝ մեկուսարանից դուրս գալու օրը: Կարծում եմ բոլորդ համոզված եք, որ եթե ահաբեկելու մտադրություն ունենայի, առնվազն այդ օրը ում ուզենայի ու որտեղ ուզենայի՝ կահաբեկեի: Ճի՞շտ է: Սա բացառիկ դեպք է, երբ այն երկրի ղեկավարը, ում հրաժարականին հասնում է ժողովուրդը փողոցային պայքարով ու ինքը շարունակում է ՀՀ-ում մնալ եւ ես ողջունում եմ: Մենք ասել ենք, որ մենք վենդետաներ չենք ուզում, էդ ո՞.վ է, որ մեզ մեղադրում է ահաբեկության մեջ»:

Մենք ասացինք՝ օրինակ, Ալիկ Սարգսյանը: Փաշինյանն արձագանքեց. «Ալիկ Սարգսյանը ոստիկանության պետ է եղել, կարծում եմ, պետք է նորից բառարանը բացի ու տեսնի, թե ահաբեկություն ինչ է: Ինքը պետք է ազնիվ լինի ու ասի, որ ամսի 23-ին մենք ում ուզենայինք՝ կահաբեկեինք, որեւէ պրոբլեմ չկա»:

Ինչ վերաբերում է ռուսական քարոզչամեքենայի տարածած լուրերին՝ Փաշինյանն ասաց՝ Մայդանի, Ուկրաինայի կամ այդ կարգի որեւէ այլ իրադարձության հետ համեմատությունը պարզ թյուրըմբռնման հետեւանք է, դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ չարժե դրա մասին խոսել: Նա ասաց, որ այս գործընթացը՝ նույնիսկ սաղմնային վիճակում, ամեն ինչը տեղի է ունեցել ԶԼՄ-ների աչքի առաջ, նույնիսկ իրենց ֆինանսական աղբյուրներն են թափանցիկ, ամեն լուման հրապարակվելու է. «Ով կասկած ունի մեր կապերի հետ կապված, պատրաստ ենք օգնել, որ հասկանա մեր կապերը, մեր ֆինանսավորման աղբյուրները, այստեղ մի լումա անգամ ներդրված չի օտարերկրյա կազմակերպություններից»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ ՀՀԿ-ականները ձեզ հորդորում են, որ եթե գաք իշխանության, բոլոր ՀՀԿ-ականներին չլիկվիդացնեք, օգտագործեք նաեւ Սերժ Սարգսյանի ռեսուրսը: Փաշինյանը պատասխանեց, որ կադրային ջարդ չի լինելու. «Կան լավ շինարարներ, որոնք կառուցում են այն, ինչ իրենց հանձնարարվում է կառուցել: Եթե նրանց հանձնարարվում է կառուցել բանտ, նրանք կառուցում են բանտ, եթե հանձնարարվի կառուցել; դրախտ, նրանք կկառուցեն դրախտ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30