«Այսօր առկա վիճակը չեղած ընտրությունների, զոռբայության, ստի ու կեղծիքի արդյունքն է»,- «Տեսակետ» ակումբում հայտարարեց երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը` հավելելով, որ հին համակարգով հնարավոր չէ արդար ընտրություններ անցկացնել:
«Հիմա օրինակ են բերում, թե Պուտինն ասել է, որ վերջին Սահմանադրության տառին համապատասխան ընտրված Ազգային ժողովը….Ընկեր ջան, գնա քո երկրի մասին մտածի…Ձեր նշած Սահմանադրական ճանապարհովը մենք գիտենք, թե ոնց է եղել, խաբեություն է եղել, ֆարս է եղել: Շատ էլ որ Պուտինն ասում է, դա մեր համար դոգմա ՞ է …
Ես մտահոգություն ունեմ, որ նշված ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում հայտնված մարդիկ փորձում են դավաճանական քայլ անել, դավաճանություն կլինի, եթե նրանք փորձեն ժողովրդի ձայնն անտեսել»,- ասաց երգահանը:
Մանրամասները` տեսանյութում
Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ կարծիք հայտնեց, թե կողմերը դժվար բախման գնան. «Փոխվել են հարաբերությունները ոստիկան եւ ժողովուրդ, ուրիշ մշակույթի մեջ ենք գտնվում…Որեւէ մեկը հրաման չի կարող տալ, որ զենք կիրառեն ժողովրդի դեմ: Եթե անեն, դրանք կլինեն արկածախնդիր մարդիկ…Որեւէ մեկը նման պատասխանատվություն իր վրա չի վերցնի»:
Մանրամասները` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ