Այսօր լրագրողները Նիկոլ Փաշինյանին հարցրեցին՝ Կարեն Կարապետյանի թեկնածության հետ կապված ասվում է, որ նա վերջին 4 տարին ՀՀ մշտական բնակիչ չի եղել, սա հակասահմանադրական չի՞ լինի: Փաշինյանը պատասխանեց, որ տվյալների չի տիրապետում, բայց գիտի, որ հանրությունը որոշակի կասկածներ ունի, առիթ կա այդ կասկածների համար, ուստի ՀԿ-ները ճիշտ կանեն՝ դրանով զբաղվեն, որ հստակություն լինի, թեեւ դա ընդհանուր քաղաքական գնահատականի մեջ բան չի փոխում:
Հարցին՝ եթե ՀՀԿ-ականները ԱԺ արտահերթ ընտրություն անեն, ի՞նչ կանեք՝ Փաշինյանը պատասխանեց, որ կբոյկոտեն մեծ հավանականությամբ ու այդ ժամանակ շրջափակելու ավելի կոնկրետ հասցեներ կլինեն:
Լրագրողները հարցրեցին, եթե ձեզանից բացի ուրիշ թեկնածու լինի, դուք կմնա՞ք, թե՞ կհանեք թեկնածությունը՝ Փաշինյանը պատասխանեց, որ այդ հարցերի պատասխանը սա է՝ ՀՀԿ-ն պետք է ցույց տա, որ ինքը ուզում է լուծել ճգնաժամը, ուստի չգիտի՝ այդ պարագայում կմնա՞, թե՞ կգնա:
Հարցին՝ եթե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ձեզ ձայն տան, ՀՀԿ-ականներից 6 ձայն է պակասում, արդյոք պետք չի՞ հորդորել քաղաքացիներին, որ ՀՀԿ-ականներին դիմեն ու այդ 6 ձայնի խոստումը ստանան՝ զանգելով նրանց կամ այլ կերպ: Փաշինյանը պատասխանեց. «Մեր շարժման հաջողության գրավականներից մեկն այն է, որ սա ցանցային պրոցես է: Այն քաղաքացիները, որոնք որոշակի հարաբերություններ ունեն որոշ պատգամավորների հետ, հիմա արդեն այդ ճնշումները գործադրում են եւ այդ բանակցությունները գնում են: Մենք կփորձենք պատգամավորների հեռախոսահամարները գտնել, հրապարակել, որ քաղաքացիները հնարավորություն ունենան նրանց զանգել ու դա անել»:
Հարցին, թե ինչպես եք վերաբերում այն լուրերին, որոնք այս օրերին տարածվում են ձեր հասցեին, մասնավորապես, որ չեք ծառայել, դիպլոմ չունեք եւ այլն: Փաշինյանը պատասխանեց, որ դրանք հանրային փաստեր են եւ տասնյակ անգամ պարզաբանումներ են տրվել դրանց վերաբերյալ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ի՞նչ կապ ունի դիպլոմը: Սերժ Սարգսեանը իբր դիպլոմաւոր բանասէր էր, բայց հայերէն խօսել չգիտէր, իսկ Փաշինեանը, որին վերջին պահին հեռացրել են ԵՊՀից, ասուլիսի ժամանակ 3 լեզուով հանգիստ խօսում էր:
Փաշինյանը ունի կրթություն, գիտելիք, ինտելեկտ,բայց չունի փաստաթուղթ, որը չեմ կարծում դժվար է ստանալ: Պարզապես մեծ նշանակություն չի տվել դրան և ճիշտ է արել: Մարդուն գնահատում են իր գիտելիքների, գործունեության, մասնագիտակա կաողություններով: Ո՞վ է փաստաթուղթ հարցնում : Մտքներովդ անցնում է Արամ Աբրահամյանին, Սաթիկ Սեյրանյանին, Արմինե Օհանյանին կամ որևէ լագրողի հարցնեք՝ դիպլոմ ունի՞: Իսկ Նիկոլի «Հայկական Ժամանակը» ամենաշատ ընթեցող ունեցող թերթն է: Երևի միայն Հայաստանում ամենաընթեցված թերթի խմբագրից դիպլոմ պահանջեն: