Ապրիլի 20-ին Հայաստանը դարձավ առաջին դիտորդ երկիրը, որը միացել է Էներգետիկ համայնքի մրցակցության ցանցին: Ցանցի ստեղծման մասին համատեղ հռչակագիրը ստորագրեցին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթաղչյանը և Էներգետիկ համայնքի քարտուղարության էներգետիկ իրավաբան Մարի-Թերեզ Ռիխտերը:
Ցանցը նպատակ ունի նպաստել մրցակցության դաշտը կանոնակարգող օրենսդրության համահունչ և հետևողական կիրառմանն ու կատարմանը՝ էներգետիկ ոլորտներում: Այն ծառայում է որպես սերտ համագործակցության և քննարկումների խթանման, փորձի փոխանակման և Էներգետիկ համայնքի շրջանակներում քաղաքականության, օրենսդրության ու մրցակցային իրավունքի կիրառման վերաբերյալ լավագույն փորձերի մշակման հարթակ:
“EU NEIGHBOURS east”