Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի հրաժարականը եւս կոչ էր բոլորին` մի նոր միջավայր ստեղծելու». Հաղթանակ Շահումյան

Ապրիլ 27,2018 13:20

«Այն ինչ տեղի ունեցավ, մի օր պետք է տեղի ունենար, ցավոք մենք հետեւություններ չենք անում, որովհետեւ կտրվել ենք մեր իրականությունից: Բարեբախտաբար մեր հասարակությունը եւ հատկապես երիտասարդությունն անտարբեր չէ մեր իրականության նկատմամբ»,- ապրիլի 27-ին «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը, հավելելով, որ անտարբերությունը երկիր կառուցելու միջոց չէ:

«Անկախ մեր կրթական համակարգի թերացումներից եւ կործանված վիճակից` հրաշալի երիտասարդություն ունենք` պատրաստված, նվիրյալ եւ վաղվա օրը հենց այդ երիտասարդությունն է կառուցելու»,-հավելեց գեղանկարիչը:

Մանրամասները` տեսանյութում:

Նրա ձեւակերպմամբ, պահը պետք է ճիշտ օգտագործել. «Կգտնվենք բանական, ապագա կունենա մեր երկիրը…Չեմ կարող չնկատել, որ այս անգամ առանձնահատուկ վերաբերմունք եղավ նաեւ իշխանությունների կողմից: Բարեբախտաբար ցավալի դեպքեր չեղան, չեմ ուզում հիշել նախկինում եղածները, իսկ այսօր արդեն հուսադրող պահ կա…Սերժ Սարգսյանի հրաժարականը եւս կոչ էր բոլորին` մի նոր միջավայր ստեղծելու, նախագահն էլ հայտարարեց, որ նոր Հայաստան ստեղծելու ճանապարհին ենք»:

Մանրամասները` տեսանյութում:

Երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի գնահատմամբ, այն ինչ կատարվում է մեր երկրում, ազգային զարթոնք է. «Շարժմանը հաջողվեց մոբիլիզացնել ողջ հայության ուժը, սա դարձավ համազգային շարժում…Ուսանողությունը ցույց տվեց, որ պատրաստ է տեր կանգնել իր երկրին… Կարող ենք փաստել, որ ազգովին անընդունելի ենք համարում անարդարությունը, ինչի համար էլ ժողովուրդը փողոցներում է, անհանդուրժելի ենք համարում սրա-նրա վասալը լինելու վիճակը»:

Մանրամասները` տեսանյութում:

 

Մտավորականները կարծում են, որ իշխանությունները պարտավոր են հաշվի նստել ժողովրդի հավաքական կարծիքի հետ: Ինչ վերաբերվում է «դրսից տղա բերելուն», Եղիշե Պետրոսյանը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Եթե կրկին փորձեն շուստրիություն անել, պատասխանատվությունը կընկնի ՀՀԿ-ականների ուսերին… Հիմա Կարեն Կարապետյանին քաջալերել են չգիտեմ որ տեղերից, թեեւ դժվար չէ գուշակել, այժմ ինքը առյուծ է կտրել…Առաջնորդին զոհաբերել են, առաջնորդի հավակնություններ է ցուցաբերում»:

Հաղթանակ Շահումյանը նշում է, որ նախ եւ առաջ վստահության վերականգնման խնդիր կա, բոլոր ժամանակներում ընտրությունները կեղծվել են, ու այժմ մարդիկ չեն վստահի այն ընտրությունների արդյունքներին, որոնք «հներն» իրականացնեն:

Մանրամասները` տեսանյութում:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30