«ՀՀԿ-ն կուռ է, ինչպես նախկինում», հայտարարել է այդ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«ՉԻ» – Մեկ այլ հանրապետական պատգամավոր՝ գեներալ Սեյրան Սարոյանը, երկու անգամ ավելի բարձր է գնահատել ՀՀԿ-ի կուռ լինելու աստիճանը, հայտարարել է, թե «մի հատ Նիկոլը մեզ սարքե կուռկուռի ձագ»։
Այնպես որ՝ ՀՀԿ շարքերում իսկապես լուրջ տարաձայնություններ կան։ Մեկը ՀՀԿ-ն համարում է կուռ, մյուսը՝ կուռկուռ։ Մի խոսքով՝ Էդուարդ Շարմազանովը գեներալ Սեյրանի ասածի մեջ 50 տոկոս փայ է մտել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում