Լրահոս
Օրվա լրահոսը

Ի դեպ, այդ կաբինետի կազմի մասին որեւէ մեկը Փաշինյանից ինչ-որ բան լսե՞լ է. «Ազգ»

Ապրիլ 27,2018 12:45

Կարեւորն այս պարագայում մեկ այլ բան է` հարթակը, որտեղ կանգնած են Նիկոլ Փաշինյանը, Համլետ Ղուշչյանը, կարգին Հայկոն, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, …տրամաբանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի, որը, հիշեցնեմ, ժողովրդական վարչապետն է, ապագա կաբինետը: Ի դեպ, այդ կաբինետի կազմի մասին որեւէ մեկը Փաշինյանից ինչ-որ բան լսե՞լ է: Ասենք, երբ նա դառնա ժողովրդական վարչապետ, ո՞վ է լինելու պաշտպանության նախարարը, իսկ արտաքին գործերի՞նը, մշակույթի՞նը: Հասկանալի է, կարգին Հայկոն կլինի ու ամեն Նոր տարի, վարչապետ Փաշինյանի ուղերձից հետո, կցուցադրվի մշակույթի նախարարի հեղինակած հերթական «Սուպերմաման», բայց կոնկրետ ՊՆ-ն ու ԱԳՆ-ն ովքե՞ր են ղեկավարելու: Ինչո՞ւ պարոն ժողովրդական վարչապետն այս մասին չի խոսում, չունի՞ կադրեր, թե՞ վստահ է, որ եթե նրանց անունները տա, հազիվ թե հրապարակը բղավի` «Նիկոլ-վարչապետ»: Լավ, ո՞րն է Նիկոլ Փաշինյանի թիմը, եթե այն հարթակն է, ապա կներեք, բայց այդ թիմը մի տեսակ վստահություն չի ներշնչում, ու որպեսզի ճիշտ հասկացվեմ` ավելի վստահելի չէ, քան Սերժ Սարգսյանի կաբինետն էր, եթե Փաշինյանն իր նախարարներին պետք է ընտրի իր եւ Սերժ Սարգսյանի սիրած երիտասարդներից, ապա ես վախենում եմ, քանի որ նախարար լինելու համար պետք է գոնե մեկ բուհ ավարտած լինես, իսկ տվյալ պարագայում` գոնե դպրոց… Լավ, ունի՞ Փաշինյանը քաղաքական թիմ, որը հենց վաղը պատրաստ է անցնել աշխատանքի ու դա ավելի լավ անել, քան ՀՀԿ-ականներն էին անում: Գուցե պարոն Փաշինյանն այնքան եռանդ ունի, որ բոլորի փոխարեն ի՞նքն է աշխատելու, եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր դեմ Սերժ Սարգսյանին, չէ՞ որ վերջինս էլ բոլորի փոխարեն էր աշխատում, կամ որոշում:

Եւ մի հարց էլ. գիտի՞ արդյոք պարոն ժողովրդական վարչապետը, որ օրինակ Չինաստանը կամ Հյուսիսային Կորեան կոչվում են ժողովրդական Հանրապետություններ, սակայն Սի Ցինպինին ու Կիմ Չեն Ընին անվանում են բռնապետ… Ընդ որում, եթե որեւէ հյուսիս-կորեացու պատահական հանդիպես ու հարցնես, թե ո՞վ է քո առաջնորդը, նա առանց տատանվելու եւ սիրով կասի` Կիմ Չեն Ընը: Ուրեմն գիտի՞ արդյոք պարոն Փաշինյանը, որ ժողովրդի լիակատար աջակցությունն ունեն միայն բռնապետները, իսկ ժողովուրդը սա գիտի՞…

Հ. ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Քեզ էլ նշանակելու ենք «Հայլուրի» գլխաւոր հաղորդավար: Բացառիկ «լրագրողական» ունակութիւններ ես ցուցաբերում,,

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30