«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է քննության առարկա դարձնել եւ քրեական գործ հարուցել 16.04.2018թ. ցուցարարների ուղղությամբ ձայնային նռնակ կիրառելու փաստը, այն կիրառելու օրինականությունը, կիրառելիս անվտանգության կանոնների պահպանումը, որի արդյունքում վիրավորում ստացան ոչ միայն ցուցարարներ, այլեւ ոստիկաններ։
Դատախազության հանրային կապերի բաժնից պատասխանել են. «ՀՀ դատախազության հանձնարարությամբ՝ ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր են նախապատրաստվում Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից սույն թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հավաքի մասնակիցների կողմից զանգվածային անկարգություններ իրականացնելու արդյունքում ոստիկանության կողմից հատուկ միջոց կիրառելու համաչափության եւ իրավաչափության, ինչպես նաեւ այդ փորձերի ընթացքում քաղաքացիական անձանց եւ ոստիկանների վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու եւ քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով»։
Իսկ հարցին, թե արդյո՞ք այս կապակցությամբ կհարուցվի քրեական գործ, դատախազությունից հայտնել են. «Ձեզ հետաքրքրող դեպքով քրեադատավարական օրենքով սահմանված ժամկետներում պետք է կայացվի համապատասխան դատավարական որոշում»:
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում