Լրահոս
Օրվա լրահոսը

Թող որեւէ մեկը պատրանքներ չունենա. «ժողովրդի կողքին կանգնողները» շարժմանը միանալու համար չեն եկել. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 27,2018 12:33

Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ-երկու օր առաջ, երբ արդեն հանգուցալուծումը երեւում էր, մի քանի քաղաքական ուժեր ու անհատներ միացան համաժողովրդական շարժմանը, բայց հիմնական «հոսքը» սկսվեց հրաժարականից հետո։ Այդ գործընթացի լավագույն խորհրդանիշը երեւի գյումրեցի ցուցարարների հետ քայլող Վարդան Ղուկասյանն էր՝ նա էլ էր միացել շարժմանը։

Բայց թող որեւէ մեկը պատրանքներ չունենա. «ժողովրդի կողքին կանգնողները» շարժմանը միանալու համար չեն եկել, շարժումը ներսից վերահսկելու եւ իրենց համար անցանկալի հետեւանքները կանխելու համար են եկել։

Վերջին հաշվով՝ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության նպատակ է հռչակել իշխանական հանցավոր համակարգի փլուզումն ու ապամոնտաժումը, եւ պիտի հստակ գիտակցի, որ համակարգը շատ հզոր է եւ դիմադրելու է մինչեւ վերջ, իսկ ինքը այդ հարցում միայն մի դաշնակից ունի՝ գիտակից երիտասարդությունը։ Ոչ փողոցում, ոչ քաղաքական դաշտում, ոչ բիզնեսի ոլորտում Նիկոլ Փաշինյանն ուրիշ ոչ մի դաշնակից չունի։ Եվ կոռումպացված համակարգը, լավ իմանալով դա, որոշել է անցնել հակահարձակման։ Անցնել հակահարձակման՝ հարվածելով շարժման միակ հենարան գիտակից երիտասարդությանը։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30