ԱԺ «Ծառուկյան» խմբակցության մի քանի պատգամավոր կողմ էր քվեարկել ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանի վարչապետությանը։ Սակայն հիմա, երբ Սերժ Սարգսյանը համաժողովրդական պայքարի արդյունքում հրաժարական է տվել, կրկին ընտրություններ պետք է կայանան, եւ «Ծառուկյան» խմբակցությունը պաշտպանելու է ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ, ով, ի դեպ, Ս.. Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկած պատգամավորներից մեկն է։
– Եթե ՀՀԿ-ն առաջադրի վարչապետի իր թեկնածուին, Դուք տվյալ անձին կողմ կքվեարկե՞ք, եթե նա ընդունելի լինի Ձեզ համար։
– Գիտեք ինչ, ես ոչինչ չեմ կարող ասել։ Այնպիսի հարցեր եք տալիս…
– Եթե Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվի, օրինակ, Կարեն Կարապետյանի, Վահրամ Բաղդասարյանի կամ այլ անձի թեկնածությունը, Դուք ինչպե՞ս կվարվեք։
– Դուք այնպիսի բան եք ասում։ Թե ես ինչպես կքվեարկեմ, դա կերեւա այն ժամանակ, երբ կքվեարկեմ։
– Պարոն Բոստանջյան, Դուք զղջո՞ւմ եք, որ վարչապետի նախորդ ընտրության ժամանակ կողմ քվեարկեցիք Սերժ Սարգսյանի թեկնածությանը։
– Դե, մարդը սխալական է։ Համարեք, որ սխալմունք է եղել..։
Զրուցեց Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում