Երևանի ավագանու նիստը «Ելք» դաշինքը բոյկոտում է և նիստին չի մասնակցում։ «Երկիր Ծիրանիի» անդամները քաղաքական ու երկար ելույթներ են ունենում՝ նիստի օրակարգի հետ որևէ առնչություն չունեցող։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարբերաբար զգուշացնում է՝ ժամանակը սպառվեց, հնարավորինս կարճ խոսեք։ ԵԾ-ի անդամներն ի պատասխան ասացին, որ երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ իրենք ստիպված են նման քաղաքական բովանդակությամբ ելույթներ ունենալ։ «Խոսեք, եթե այլ տեղեր ձեզ հարթակ չեն տալիս, օգտվեք ձեր իրավունքից, այստեղ արտահայտվեք»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ