Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը կարող է անհամեմատ ծանր հետեւանքներ ունենալ. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 27,2018 11:52

Եթե ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն գնա քայլի, որը դեմ է համաժողովրդական շարժման պահանջին, այսինքն՝ ՀՀ վարչապետի պաշտոնում չներկայացվի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը կարող է անհամեմատ ծանր հետեւանքներ ունենալ։

Սա դիկտատուրա կամ վերջնագիր չէ, ինչպես փորձում է ներկայացնել իշխանական կողմը։ Որքան էլ սենտիմենտալ է հնչում՝ սա ՀՀ քաղաքացու կոտրված հավատն ու նվաստացած ինքնագնահատականը բարձրացնելու քայլ է։ Սա շանս է՝ փոխելու ՀՀԿ-ի եւ նրան սպասարկող կուսակցությունների ագահության պատճառով տնտեսական ու դեմոգրաֆիկ հյուծումը։

ՀՀԿ-ի կողմից արտաքին միջամտությամբ իշխանությունը պահելը համազգային շարժմանն ուղղված վտանգներից մեկն է։ Մյուսը իշխանական կուսակցությունների՝ շարժմանը միանալու եւ «ժողովրդի կողքին կանգնելու» կոչերն են։ Մտավախություն կար, որ խորհրդարանական ուժերը՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն կփորձեն կուլիսային գործարքների գնալ Փաշինյանի հետ։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30