ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. ապրիլի 16-20-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 33 իրավախախտում, 26-ի (20-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 2.400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 15.920.116 ՀՀ դրամ:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 11 դեպք:
Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 15.920.116 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 350.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
Սյունիք՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 բոխի, 1 տանձենի, 1 հացենի) հաշվարկվել է 85.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (35 բոխի, 6 հաճարենի) հաշվարկվել է 669.000 ՀՀ դրամի և վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (2.53 խմ փայտանյութ)՝ 91.100 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիք՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 52.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Առանց փորձաքննության ապօրինի շինարարական աշխատանքներ իրականացնելու 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (տարբեր տեսակի 101 ծառ) հաշվարկվել է 14.742.500 ՀՀ դրամի և վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.24 խմ փայտանյութ)՝ 280.016 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով նշանակվել է 550.000 ՀՀ դրամի, ապօրինի փայտանյութի տեղափոխման 4 դեպքով՝ 400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 10 դեպքով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:
Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Արմավիր՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ