Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին ուժերի օգնությամբ իշխանություն պահելու նույնիսկ փորձ արած իշխանավորներին, ինչպես ցույց է տալիս պատմությունը, չեն ներել երբեք և ոչ մի տեղ. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 27,2018 11:25

Ի տարբերություն ՀՀԿ-ի, ռուսական կողմը գուցե շատ ավելի ինֆորմացված է Հայաստանի ներքին տրամադրությունների մասին։ Միամտություն կլինի կարծելը, թե ռուսները տեղյակ չեն շարժման առաջնորդների աշխարհաքաղաքական ուղղվածությունների մասին։

Առաջինը, ինչ նրանք արել են, ստուգել են, թե արդյոք այս շարժման մեջ Արևմուտքի մատը խա՞ռն է։ Ստուգել են մի 1000 անգամ։ Համոզվելով, որ սա զուտ ներքին շարժում է, արտաքին որևէ ուժ որեւէ մասնակցություն չի ունեցել դրան, հայտարարել են իրենց չեզոքության մասին։ Սակայն Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ-ի ամբողջ ռեսուրսներն ու կապերը օգտագործելով, մի քանի տասնյակ փորձերից հետո միայն, հնարավոր է եղել երեք նախադասություն կորզել Կրեմլից։

Հավանական է, որ առաջիկա օրերին նույն Կրեմից կհնչի վերը նշված տեղեկատվությունը «հարթող», իրավիճակը կրկին բալանսի բերող որեւէ հաղորդագրություն։ Հակառակ դեպքում սա հղի է հանրային տրամադրությունների կտրուկ փոփոխություններով։ Չի կարելի նույնիսկ բացառել, որ ՌԴ-ի թեկուզեւ անուղղակի աջակցությունը Կարեն Կարապետյանին, թողնի հակառակ ազդեցությունը, եւ շարժումը էլ ավելի մեծ թափ հավաքի։

Պետք է արձանագրել, որ Կարեն Կարապետյանը «վաբանկ» է խաղում։ Արդեն արձանագրվեց, որ նա իր իշխանությունը պահպանելու համար պատրաստ է նույնիսկ «դրսից տղա բերել»։ Եվ անկախ նրանից, «տղան» կգա թե ոչ, այդ խարանը այլևս ընդմիշտ դաջվել է ՀՀԿ-ի և մասնավորապես Կարեն Կարապետյանի, Արմեն Գեւորգյանի, Էդվարդ Նալբանդյանի վրա։

Իսկ արտաքին ուժերի օգնությամբ իշխանություն պահելու նույնիսկ փորձ արած իշխանավորներին, ինչպես ցույց է տալիս պատմությունը, չեն ներել երբեք և ոչ մի տեղ։ Սա բոլորովին այլ հարթություն է և բոլորովին այլ հետևանքներ է ենթադրում, որը դուրս է քաղաքական կամ իրավական պատասխանատվության շրջանակներից։

 

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30