Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոսկվացի կնոջ բռնաբարության գործով դատը կայանում է դռնփակ

Ապրիլ 27,2018 11:07

Ապրիլի 25-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացել է է Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ Արթուր Պապինյանի դատավարության առաջին նիստը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքին հարակից անտառ տանող ճանապարհին ձեռքերը ոլորելու, մազերից քաշելու եղանակով բռնություն է գործադրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Մոսկվայի 36-ամյա բնակչուհի Ս. Վ.-ի նկատմամբ եւ վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Ա. Պապինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով («Բռնաբարությունը`տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ`նրա կամքին հակառակ վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով»): Այդ հոդվածը որպես պատիժ նախատեսում է 3-6 տարի ժամկետով ազատազրկում: Ա. Պապինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը:

Նկատի ունենալով քրեական գործի բնույթը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է դատավարությունն անցկացնել դռնփակ:

Ապրիլի 25-ի նիստը հետաձգվել է, քանի որ Ա. Պապինյանի պաշտպան Սարգիս Խաչատրյանը ներկա չի եղել, ռուս կինը եւս դատին չի մասնակցել: Այդ գործով հաջորդ նիստը նշանակված է մայիսի 11-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30