Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մերժելով ՀՅԴ-ին, հանրապետականները ցույց են տվել, որ իրենք վստահ են իրենց ուժերի վրա. «Ժամանակ»

Ապրիլ 27,2018 10:49

Պարզվում է, որ ոչ թե ՀՅԴ-ն է ինքնակամ հեռացել կոալիցիայից, այլ ճիշտ հակառակը՝ ՀՀԿ-ականներ են որոշել, որ իրենց այլևս այդպիսի անհուսալի գործընկեր պետք չէ: ՀՀԿ-ՀՅԴ ապահարզանը տեղի է ունեցել մոտավորապես այսպես: Երբ 7 հոգանոց ՀՅԴ խմբակցության պատգամավորներից երկուսը՝ Սուրեն Մանուկյանը և Անդրանիկ Կարապետյանը հայտարարած են լինում, որ միանում են Նիկոլ Փաշինյանի համաժողովրդական շարժմանը, ՀՅԴ ղեկավարները որոշում են խոսել ՀՀԿ ներկայացուցիչների հետ: Նրանք հայտարարում են, որ իրենց կուսակցությունում այս հարցում միասնական դիրքորոշում չկա, և խմբակցության անդամներից չորսը պատրաստ են քվեարկել հօգուտ ՀՀԿ թեկնածուի, իսկ երեքը կքվեարկի հօգուտ Փաշինյանի: Սակայն ՀՀԿ-ականներին զայրացնում է այս լկտիությունը, որովհետև նրանք մերժում են ՀՅԴ այս առաջարկը, պահանջելով, որ կամ ՀՅԴ-ն հանդես գա միասնական դիրքորոշմամբ, կամ ուղղակի դուրս գա կոալիցիայից:

Հանրապետականները առանց այն էլ չափազանց հումանիստ էին ՀՅԴ-ի նկատմամբ: Նախ օգնեցին, որ այդ կուսակցությունը խորհրդարանում 7 մանդատ ունենա, հետո առանց քաղաքական անհրաժեշտության կոալիցիա կազմեցին Դաշնակցության հետ և նրանց ունեցած մանդատների համամասնությանը ոչ համարժեք մեծ ներկայություն ապահովեցին կառավարությունում՝ տալով երեք նախարարի և երկու մարզպետի պաշտոն, ինչպես նաև բազմաթիվ այլ պաշտոններ կառավարման համակարգի տարբեր օղակներում: Բայց վճռական պահին ՀՅԴ-ն որոշեց կոմպլիմենտարություն դրսևորել ու խաղալ երկու դարպասի վրա էլ, որպեսզի կողմերից յուրաքանչյուրի հաղթանակի դեպքում լինի հաղթողների ճամբարում: Մերժելով ՀՅԴ-ին, հանրապետականները ցույց են տվել, որ իրենք վստահ են իրենց ուժերի վրա, և առանց Դաշնակցության աջակցության էլ կարող են ինքնուրույն կառավարություն ձևավորել: ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, միչդեռ վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 պատգամավորի կողմ քվեարկություն:

Ավետիս Բաբաջանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30