Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի միջև: Այդ հեռախոսազրույցում, ըստ պաշտոնական հաղորդագրության, որ առկա է երկու կողմում էլ, խոսք է եղել իրավիճակի հետագա հանգուցալուծման մասին: «Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը»:
Այս ձևակերպումները հիմք են տալիս եզրակացնելու, որ Պուտինը, փաստորեն, աջակցություն է հայտնել Կարեն Կարապետյանին և ՀՀԿ-ին իրենց թեկնածուն առաջադրելու հարցում: Մյուս կողմից, սակայն, հաղորդագրություններից այնքան էլ պարզ չէ խոսակցության կոնտեքստը: Իսկ խնդիրն այն է, որ անցնող երկու օրերին կառավարությունը երեք էական տեղեկատվական, այսպես ասած, վրիպում է թույլ տվել Կարեն Կարապետյանի մասով՝ երկու անգամ, և մեկ անգամ էլ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մոսկովյան հանդիպման մասով, երբ հետո պարզվել է, որ կառավարության տարածած տեղեկությունը այնքան էլ չի համապատասխանում բուն իրականությանը կամ ունի, այսպես ասած, կասկածի տեղիք: Եվ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ դժվար է միարժեք գնահատել Պուտին-Կարապետյան հեռախոսազրույցը: Բայց ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը փորձում է ինտենսիվորեն աշխատել Մոսկվայում Կրեմլից հավանություն ստանալու ուղղությամբ:
Ինչպես է դրան վերաբերվում ՀՀԿ-ն, դժվար է ասել: Մի կողմից դա ՀՀԿ-ի համար իշխանությունը պահելու գուցե վերջին միջոցն է, մյուս կողմից, սակայն, դա պետությանը, այսպես ասած, վերջին հարվածը հասցնելու միջոցն է: Սրան զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Պուտինի հեռախոսազանգը Հայաստանի ներքին գործերին միջամտություն չէ:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում
Հասկացա՞վ արդյոք Կարեն Կարապետյանը, որ իր վարկանիշը դարձավ Օ: Հայերս շատ անողոք ենք, երբ հիասթափվոում ենք: Եթե նույնիսկ «ընտրվի», Սերժ Սարգսյանի բախտին կարժանանա: