Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 27,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ տասնհինգերորդ

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Եվ Տիգրանն ասաց՝ «ես էլ եմ Աղասու տանը եղել», եւ Ֆրունզիկը ժպտալով Տիգրանին հարցրեց՝ «մի անգա՞մ», եւ Տիգրանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «երկու», եւ Ֆրունզիկը ժպտալով Տիգրանին ասաց՝ «փաստորեն ամենամեծ պատիվը քեզ ա արել», եւ Խորիկը ժպտալով ասաց՝ «դրա համար էլ Տիգրանը մեր էս բամբասանքին չի մասնակցում», եւ Տիգրանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ չի թվում թե՝ բամբասում եք», եւ Խորիկը զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ ենք անում», եւ Տիգրանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բամբասանքը չարախոսություն է» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ձեր խոսակցության մեջ չարախոսություն չկա», եւ Հրանտն ասաց՝ «ես գիտեմ՝ ինչի ա Աղասին Տիգրանին երկու անգամ տուն հրավիրել», եւ Տիգրանը ժպտալով Հրանտին ասաց՝ «որ գիտես, ասա՝ ես էլ իմանամ, Հրանտ ջան», եւ Հրանտը Տիգրանին ասաց՝ «Աղասին ուզում ա քեզ համոզի, որ իր էդ նկարահանելիք ֆիլմի համար երաժշտություն գրես», եւ Տիգրանը մի քիչ մտածեց ու ժպտալով Հրանտին ասաց՝ «առանց համոզելու էլ՝ ես հաճույքով Աղասու համար կգրեմ», եւ Հրանտն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «այսինքն, գուշակեցի» եւ մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, արդեն համոզել ա», եւ Տիգրանը ժպտալով Հրանտին ասաց՝ «անմիջապես համոզվեցի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Տիգրանին ասաց՝ «քեզ թանկացնել չգիտես» եւ մի քիչ էլ մտածեց, նայեց Փելեշյանին, հետո Տիգրանին ասաց՝ «Փելեշի ֆիլմերի համար ոչ մի անգամ երաժշտություն չես գրել», եւ Փելեշը  փռթկացնելով ասաց՝ «չեմ համոզել», եւ Հրանտը փռթկացնելով Փելեշյանին ասաց՝ «դու հազիվ Վիվալդիին համոզես» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով Փելեշյանին հարցրեց՝ «կարծեմ Մոցարտին էլ ես չէ՞ համոզել», եւ Փելեշյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ընդամենը մի անգամ», եւ Հրանտը Փելեշյանին ասաց՝ «դու քո ֆիլմերի երաժշտությունը փառահեղ ես ընտրում», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Հրանտին ասաց՝ «իմ ֆիլմերի գլխավոր արժանիքը երաժխտությունն ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Փելեշյանին ասաց՝ «պայմանավորվեցինք, որ մենակ Աղասուց ենք բամբասելու», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Հրանտին ասաց՝ «քո ասածն եմ կրկնում», եւ Հրանտը զարմացած նայեց Փելեշյանին ու հարցրեց՝ «ես ի՞նչ եմ ասել», եւ Փելեշյանը Հրանտին ասաց՝ «ասել ես, որ իմ ֆիլմերի գլխավոր արժանիքը երաժշտությունն ա», եւ Հրանտը զարմացած հարցրեց՝ «իրո՞ք էդպիսի բան եմ ասել», եւ Փելեշյանը պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Հրանտը Փելեշյանին հարցրեց՝ «ե՞րբ եմ ասել», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի քանի տարի առաջ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կոնկրետ օրն ու ամսաթիվը չեմ հիշում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Փելեշյանին հարցրեց՝ «որտե՞ղ եմ էդ հիմարությունն ասել», եւ Փելեշյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էդ «Տարվա եղանակներդ» ֆիլմիս պրեմիերայի օրը, բանկետի ժամանակ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ հիշում»  եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ «Տարվա եղանակներդշատ հզոր ֆիլմ ա», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց  ու ժպտալով Հրանտին ասաց՝ «երաժշտության շնորհիվ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես իմ ֆիլմերի երաժշտությունը փառահեղ եմ ընտրում»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30