Ռուսաստանաբնակ հայտնի շուոմեն Գարիգ Մարտիրոսյանը Synergy Insight forum-ի ժամանակ անդրադարձել է հայաստանյան վերջին իրադարձություններին: Նա ասել է, որ շատ հուզված է, քանի որ իր հայրենիքում ժողովրդական ընդվզումներ են:
«Այստեղ կանգնած է իմ մարմինը, ուղեղս աշխատում է, բայց սիրտս, մտքերս, հույզերս Երեւանում են: Բարդ է խոսել այլ թեմաներով, երբ նման բաներ են տեղի ունենում իմ հայրենիքում:
Ես ողջունում եմ իմ ժողովրդի խաղաղ ձգտումները, բարեբախտաբար ժողովուրդն իրավունք ունի երջանիկ ապրելու:
Իմ աջակցությունն եմ հայտնում իմ ժողովրդին, միշտ հայտնել եմ եւ հայտնելու եմ…Ժողովուրդը չի կարող սխալ լինել; Իսկ ամենակարեւորը, որ ուզում եմ նշել իմ ելույթի զգացմունքային, հայրենասիրական հատվածում, այն է, որ ուզում եմ կոչ անել իմ իմաստուն ժողովրդին՝ որեւէ մեկին թույլ չտաք ձեզ խաբի»:
https://www.youtube.com/watch?v=b7ylT_iMcF4
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ