Մոսկվան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Բարդություններ չպետք է լինեն, քանի որ դա ոչ մի բանի չի հանգեցնի, բացի իրավիճակի խորացումից։ Ելքը պետք է լինի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանը ԼՂ կարգավորման հարցում առաջնորդվում է իր պարտավորություններով։
«Գոյություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի ազգեր, և հենց այդ ժողովուրդների համար, հանուն նրանց բարօրության և նրանց բարգավաճման են ծառայում դիվանագետները։ Բոլոր կարգի դիվանագետները պետք է մտածեն՝ ինչպես պետք է ապրեն մեր երկրները ու մեր ժողովուրդները, զարգանան և կառուցեն համատեղ ապագա՝ հաշվի առնելով պատմական բարեկամանական կապերը, որոնք մենք ունեցել ենք և ունենք,- ասել է նա։
«Այն ամենը, ինչ կախված է Ռուսաստանից այդ կապերի կառուցման և դեպի ապագան ընթանալու համար, մենք արել ենք։ Մենք իրականացրել ենք մեր պարտավորությունները՝ կապված տարածաշրջանային խնդրի հետ, որը իսկական վերք է Հայաստանի և Ադրբեջանի համար, և կառաջնորդվենք բոլոր այն պարտավորություններով, որ ունենք»։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
իսկ ինչո՞ւ համար յանկարծ, այս պահին, խօսում է այս մասին… ազդարարութիւնը լսող կա՞յ…