Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում հարսանիքավորները պարեցին ցուցարարների պատվին (Ֆոտոշարք)

Ապրիլ 26,2018 22:20

Այսօր ժամը 18․00-ից Գյումրիում ցուցարարները վերսկսեցին իրենց քայլերթը: Նրանք մոտ 2,5 ժամ քայլեցին Գյումրու Սովխոզ կոչվող թաղամասով, եղան կայարանում ու վերադարձան Թատերական հրապարակ։ Սովխոզ կոչվող թաղամասում փողոցները քարուքանդ էին, նկատելի էր, որ որոշ հատվածներում փոսեր էին փորվել շինարարություն սկսելու․ ցուցարարները կատակով բացականչեցին․ «Կեցցեն Գյումրու քանդված փողոցները»։

Նրանք հիշեցրեցին, որ Նիկոլ Փաշինյանը իր թավշյա հեղափոխությունը սկսել է Գյումրիից՝ մի քանի մարդու հետ։ «Նիկոլ, հիմա արի տես, թե էդ մի քանի հոգին քանի հոգի է դարձել», -բացականչում էին ցուցարարները։

Երբ նրանք անցան «Ոսկե Ծիրան» ռեստորանի մոտով՝ «Նիկոլ վարչապետ» բացականչելով, ռեստորանում հարսանիքավորները բացեցին պատուհանը, ձեռքերը թափահարելով՝ ողջունեցին ցուցարարներին ու նրանց պատվին մի լավ պարեցին։ Երկար ժամանակ ցուցարարները հետևում էին հարսանիքավորների շախով պարին։

Ցուցարարները, վերադառնալով Թատերական հրապարակ, շարունակեցին հանրահավաքը։ Ցույցերը վարող Կարեն Պետրոսյանն առանձնահատուկ ողջունեց Ախուրյանի գյուղի բնակիչներին, որոնք ամբողջ օրը եղել են ցուցարարների հետ։

Ջաջուռ գյուղի բնակիչ Սահակն էլ, որը միշտ մասնակցել է հանրապետությունում տեղի ունեցող գրեթե բոլոր բողոքի ակցիաներին, վերցրեց փտած փայտը, կոտրեց իր գլխին ու հայտարարեց, որ ՀՀԿ-ն էլ այդպես փտած է, այն պիտի կոտրել ու թափել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30