Այսօր հանրահավաքից հետո շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը Պուտինի հետ հանդիպում էր ունեցել, որից հետո տարածվել է հաղորդագրություն, ըստ որի վարչապետի ընտրությունը պետք է անցկացվի լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա:
Այս առնչությամբ հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Ընտրակաշառքով ձեւավորված ընտրությունների արդյունքը լեգիտիմ համարելը թյուրիմացություն է»: Հարցին՝ ՌԴ-նա այսպես չեզոքությունը չի՞ կորցնում, փաստորեն, անուղղակի աջակցություն է հայտնում՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, սխալ մեկնաբանություն է, որովհետեւ ՌԴ-ն, ինչպես նաեւ որեւէ ուրիշ երկիր չի միջամտում Հայաստանի ներքին գործերին»:
Լրագրողները հետաքրքրվեցին Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից: Դրա մասին Փաշինյանը խոստացել էր խոսել հանրահավաքին, սակայն չխոսեց: Փաշինյանի խոսքով՝ «Ես իմ ելույթում ամեն ինչի մասին խոսեցի, ըստ էության ավելացնելու ոչ մի բան չունեմ: Մենք տարբեր ուժերի հետ տարբեր հարցեր ենք քննարկում եւ հնարավոր ելքեր՝ այս իրավիճակից»:
Հարցին՝ դուք իրենց քվեն ակնկալո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Ակնկալում ենք, որ ժողովրդի հաղթանակի արդյունքները դե յուրե արձանագրվեն եւ ով ուզում է արձանագրվի, պետք է կոնկրետ քայլ կատարի»:
Փաշինյանը նախորդ օրը հայտարարել էր, որ ՀՀԿ-ականներ են իրենց աջակցությունը հայտնել: Լրագրողների հարցին, որ կարո՞ղ եք գաղտնազերծել, թե որ շրջանակից են՝ Փաշինյանը պատասխանեց, որ չի կարող:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, թե ինչպե՞ս էիք Ծառուկյանի հետ առանց տեսախցիկների բանակցում, եթե որպես նախապայման Կարեն Կարապետյանի հետ հանդիպման, նշել եք, որ այն պետք է լինի ԶԼՄ-ների ներկայությամբ՝ Փաշինյանը պատասխանեց. «Պարոն Ծառուկյանը բանակցության կողմ չէ, ըստ էության, ՀՀԿ-ն այս քաղաքական ճգնաժամի կողմերից մեկն է, իսկ պարոն Ծառուկյանը քաղաքական ճգնաժամի կողմ չէ»:
Հարցին՝ Ծառուկյան դաշինքի եւ մյուս ուժերի ձեզ միանալն ինչպե՞ս է ազդում շարժման վարկանիշի վրա՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Դե իրենք հայտարարություն են արել, որ միանում են, շատ ուժեր են հայտարարություն արել, որ միանում են: Մեր շարժումը մեր շարժումն է եւ մեր շարժման էությունը չի կարող փոխվել»:
Եթե Կարեն Կարապետյանը հրավերը չընդունի եւ չգա վաղը հանդիպման, ի՞նչ կլինի՝ Փաշինյանը պատասխանեց. «Ամսի 29-ին կտեսնենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
իսկ Պարոն Փաշինեանի երկրպագուները նորմա՞լ են գտնում որ նա արդէն դաշինքի հեռանկարով բանակցում է այն անձին հետ որ իրենք տարիներէ ի վեր, խոր անարգանքով, «Տ. Կակո» կը կոչեն… եւ կը նկատեն ամենահռչակաւոր օլիգարխներից մին…
Ըստ էութեան Նիքոլ Փաշինեանը կրկնում է Դոնալդ Թրամփի դիրքը ԱՄՆ-ի ընտրութիւնների հանդէպ. — եթէ ինքն ընտրւի, ապա ինքը կընդունի ընտրութեան արդիւնքը, հակառակ դէպքում ընտրութիւնները կեղծւած են։
Նման զաւեշտ կայ պն Փաշինեանի ասածների մէջ։ նա համաձայն է, որ ընտրակաշառքների պայմաններում ընտրւած ներկայ խորհրդարանը վարչապետի ընտրութիւն կատարի (անշուշտ համոզւած, որ ինքն է ընտրւելու), բայց առարկում է, որ ներկայ ՚համակարգը՛ խորհրդարանական ընտրութիւններ կազմակերպի և, որ այդ նորընտիր խորհրդարանն ընտրի վարչապետին, քանի որ այդ։ծախու (քոռումփ) ՚համակարգը՛ չի կարող կազմակերպել արդար ընտրութիւններ։ Առանց վիճարկելու Փաշինեանի գնահատականը ներկայ ՛համակարգի՛ ծախւածութեան, կամ դրա արդար ընտրութիւններ իրականացնելու (նոյնպէս վերին աստիճանի վիճելի) կարողութեանց մասին, կուզէի ցանկալ, որ պն Փաշինեանի դիրքը լինէր աւելի տրամաբանական։
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը Պուտինի հետ հանդիպում էր ունեցե
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
https://www.aravot.am/2018/04/26/953252/
ԿԿ-ն նախ վարչապետի պաշտոնակատար չէ(ինչան էլ պնդի արդարադատության նախարարը), այ՝լ փոխվարչապետի և
Պուտինի հետ էլ չի հանդիպել, այլ հեռախոսազրույց է ունեցել:
Այս սխալները արված են միտումնավոր, ցույց տալու համար թե ինչքան է ԿԿ-ն
մոտ Պուտինի հետ: