Այսօր Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում հայտարարեց, որ շարժման տրամաբանությունից դուրս իրենց հետ որեւէ բան պայմանավորելը սադրանք է. «Որեւէ լկտիության դրսեւորում մեր շարժման հետ չի կարող ունենալ որեւէ կապ»:
Փաշինյանը խոսեց առաջիկա անելիքների մասին. «Մենք որոշել ենք, որ վաղը ժամը 6-ին պետք է հանրահավաք անենք ոչ թե Երեւանում, այլ Գյումրիում: Երեւանում վաղվա համար բոլոր գործողությունները առժամանակ դադարեցվում են»:
Նա ասաց, որ այն ակտիվիստները, որոնք ուզում են գալ, վաղը Աշտարակի խճուղու մոտից ժամը 3-ին ավտոերթով կշարժվեն, կարող են միանալ: Փաշինյանը նշեց, որ հաջորդ օրը գնալու են Վանաձոր:
Փաշինյանը հայտարարեց, որ այսօր էլ հզոր երթ կանեն՝ սկսելով Ամիրյանով ու Մաշտոցի փողոցով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ