Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյան. «Այս շարժումը չեզոքացրել է Արցախի ամենավտանգավոր վտանգը»

Ապրիլ 26,2018 20:20

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում մեկնարկեց հանրահավաքը: «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը կոչով դիմեց արցախցիներին: Ասաց`համոզված եղեք, որ այս շարժումը ամրապնդելու է հենց Արցախի անվտանգությունը:

«Սերժ Սարգսյանն Արցախի գլխավոր մարտահրավերն էր: Իր իշխանության տարիներին Հայաստանից 370 հազար քաղաքացի է արտագաղթել, ՀՀ 1 միլիոն քաղաքացի աղքատության մեջ է ապրել, նրա սխալ քաղաքականության արդյունքում ապրիլյան պատերազմում մարդկային եւ տարածքային կորուստներ ենք ունեցել: Այս շարժումը չեզոքացրել է Արցախի ամենավտանգավոր վտանգը»,- ասաց Արմեն Գրիգորյանը` հավելելով, որ ժողովրդավար եւ ազատ Հայաստանը Արցախի գլխավոր անվտանգության երաշխիքն է: Հայտարարեց`Հայաստանը սոցիալ տնտեսական զարգացում է ապրելու եւ մենք այլեւս Ադրբեջանի հետ 1980-ականների զենքով չենք կռվելու:

Հանրահավաքում նոր կարգախոս ծնվեց. «Ազատ Արցախ, Հայաստան»:

Հանրահավաքում հայտարարվեց, որ շարժմանն են միանում տարբեր համայնքների ղեկավարներ եւ ավագանիներ: Հնչեց Ծաղկահովիտ համայնքի անունը, այն միավորված համայնք է`տասը գյուղերով: Նաեւ` Իջեւան համայնքի ավագանիները, «Երեւանի հարակից մարզերի երիտասարդ գործարարների միավորումը», 18 հյուպատոսներ: Հյուպատոսների անունները չհայտարարվեցին:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության եւ ՔՊ-ի անդամ Էդուարդ Աղաջանյանն ընթերցեց խաղաղ անհնազանդության ակցիաների կետերը`այլեւս չվարել փակ համարանիշներով մեքենաներ, չգերազանցել արագությունը, ավտոմեքենաներով մուտք չգործել ժողովրդի մեջ Հանրապետության հրապարակում, գիշերը` 22.45-ից հետո ազդանշաններ չարձակել, անսթափ վիճակում ղեկին չնստել եւ այլն: Նա կոչ արեց չհիասթափվել, չհուսահատվել եւ չտրվել սոցիալական ցանցերում տեղեկատվական սադրանքներին:

Հայտարարվեց նաեւ, որ իշխանությունները սկսել են ճնշումներ կիրառել`մարդկանց գազն են անջատել, բայց «որեւէ մեկին վախեցնել հնարավոր չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իսկ կարո՞ղ է որ մարդկանց գազն են անջատել, որովհետեւ անոնք մերժում են անոր սակը մուծել… հետեւելով այդ մասին Յեղափոխութեան մասնայատուկ կոչին…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30