Այսօր ապրիլի 26 -ին կայացել է Իջևանի ավագանու նիստ, քաղաքի ավագանու 12 անդամները, ովքեր ներկա են եղել, միաձայն որոշել են միանալ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը:
Ավագանու անդամ Վահե Ղալումյանը այդ մասին հայտնելով՝ հավելեց, որ ավագանու նիստից մեկ ժամ առաջ ցուցարարների երթը շարժվել է դեպի Իջևանի քաղաքապետարանի շենք, քաղաքապետ Վարդան Ղալումյանը միացել է ժողովրդական շարժմանը:
Ոսկան Սարգսյան
Տեսնելով Տավուշի մարզի կողմից Սուրեն Մանուկյանի դիրքորոշումը ժողովրդին միանալու կապակցությամբ, բնականաբար իրանք էլ են իրար հետևից միանալու։
Պատգամավոր Սուրեն Մանուկյանը միշտ էլ եղել է հասարակ ու իր ժողովրդի մոտ կանգնած, այնպես որ իր որոշումը միանալ ժողովրդի շարժմանը ևս մեկ ապացույցն է…